15:43:38 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ես մի գրամ չեմ կասկածում, որ Հայաստանը ներկայացնողները այսօրվա իմաստության մասին տեղյակ են եղել, բայց և նրանք գնացին ու բանակցեցին․ Արթուր Թովմասյան

    19:49 14 Հունվար 2022

    Հասկանում եք չէ, թե Թուրքիան ինչի է բանակցությունների համար ընտրել հունվարի 14-ը, որտև այսօր Հայ Ազգի ու ժողովրդի համար Ցեղակրոնի օրն է: Ընտրելով այս օրը, նրանք ուզում են նվաստացնել նախ և առաջ Նժդեհին, ով իր քաջորդիների հետ պահեց Սյունիքը և շան ծեծ տվեց թուրքին, իսկ երկրորդը Հայ ժողովրդին ում ցեղասպանեց և հիմա թելադրում ու պայման է դնում Ցեղակրոն ժողովրդին իր հետ նստել բանակցային սեղանի շուրջ: Ես մի գրամ չեմ կասկածում, որ Հայաստանը ներկայացնողները այսօրվա իմաստության մասին տեղյակ են եղել, բայց և նրանք գնացին ու բանակցեցին: Սեղանի շուրջ նստածները մեկ երկիր են ներկայացնում և այդ երկիրը Հայաստանը չէ՛:

    Հ.Գ. Ցեղակրօննե՛ր,

    Ասել՝ «ես մարդ եմ», առանց ասելու՝ «ես հայ եմ», նշանակում է մեղանչել ե՛ւ հայության, ե՛ւ մարդկության դեմ:

    Սպարապետ՝ Գարեգին ՆԺԴԵՀ

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս