- Անընդունելի է վտանգել հայ-ռուսական հարաբերությունները․ Կարապետյանը՝ Հռոմի ստատուտի մասին
- Եթե անվտանգությունը, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները տապալեցին, ինչու՞ պետք է սպորտը չտապալեին․ Մելիքյան
- Հրապարակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին կառավարության որոշման նախագիծը
- Վաշինգտոնը հաստատում է իր աջակցությունը Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությանը. Բայդեն
- Պուտինը շնորհավորել է աշխարհի չեմպիոն Դեմուրչյանին
- Ազատյանը մեզնից հեռացավ Արցախին բաժին ընկած վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված․ Տեր-Պետրոսյան
- Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի օգնականը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
- Սերյոժա Բարսեղյանը դարձել է երիտասարդների աշխարհի չեմպիոն
- Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ
- Լևոն Դավիդյանը՝ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ
2022-ին ՎԶԵԲ-ը 117 մլն եվրոյի չափով ներդրումներ է իրականացրել Հայաստանի տնտեսության մեջ
15:49 30 Հունվար 20232022 թվականին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 117 միլիոն եվրո գումարի չափով ներդրումներ է իրականացրել Հայաստանի տնտեսության մեջ։ ֆինանսավորումը հիմնականում տրամադրվել է հեռահաղորդակցության և ֆինանսական հաստատությունների ոլորտներին՝ վարկային գծերի և առևտրի ֆինանսավորման միջոցով փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) աջակցելու նպատակով։ Բոլոր ներդրումներն արվել են մասնավոր հատվածում։
Բանկից հայտնում են, որ Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Ջորջ Ախալկացին ասել է․ «Մենք տրամադրել ենք առևտրի ֆինանսավորման աջակցություն և օգնել ենք մեր հաճախորդներին կառուցել ավելի ներառական, ավելի կանաչ և թվայնացված տնտեսություն՝ տեղական բանկերին տրամադրելով ֆինանսավորում, որը հետագայում ուղղված կլինի նրանց կողմից բիզնեսների վարկավորմանը և պարունակում է լրացուցիչ դրամաշնորհային խթաններ Հայաստանում Եվրոպական միության պատվիրոկությունից։ Մենք նաև ընդլայնել ենք հեռահաղորդակցության ենթակառուցվածքը՝ աջակցելով այս կենսական ցանցի ընդլայնմանը, հատկապես դեպի գյուղական վայրեր»:
ՎԶԵԲ-ը շարունակել է աջակցել ՓՄՁ-ներին՝ երեք գործընկեր բանկերին տրամադրելով մինչև 24 միլիոն եվրո վարկային գծեր բիզնեսների (այդ թվում՝ կին ձեռներեցների) հետագա վարկավորման համար՝ մրցունակության, էներգաարդյունավետության, տնտեսական ճկունության և ներառականության բարելավման նպատակով։ Այս վարկային գծերը զուգորդվում են դոնոր գործընկերների․ ԵՄ-ի, Շվեդական միջազգային զարգացման և համագործակցության գործակալության (SIDA) և Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) կողմից տրամադրվող դրամաշնորհներով: Առևտրի կարևորագույն հոսքերը պահպանելու նպատակով ՎԶԵԲ-ն աջակցել է Հայաստանում առևտրի ֆինանսավորման գործարքներին շուրջ 74 միլիոն եվրո գումարի չափով՝ ներգրավելով ութ տեղական գործընկեր բանկ ՎԶԵԲ-ի՝ Առևտրի խթանման ծրագրի շրջանակներում։
ՎԶԵԲ-ը նաև 20 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ է տրամադրել «Տելեկոմ Արմենիա» ընկերությանը՝ ավելի հուսալի և արագ ինտերնետ կապի ֆինանսավորման նպատակով՝ օգնելով բարելավել կապի հնարավորությունները Հայաստանի 450,000 տնային տնտեսությունների և ձեռնարկությունների համար:
Այս ֆինանսավորմանը զուգահեռ ՎԶԵԲ-ը տեղական ՓՄՁ-ներին բիզնես խորհրդատվություն է տրամադրել՝ իրականացնելով 49 խորհրդատվական ծրագրեր և շուկայի զարգացման 15 միջոցառումներ ու վերապատրաստման դասընթացներ: Տպավորիչ է այն փաստը, որ շահառուների 92 տոկոսը հայտնել է եկամուտների աճի և արտադրողականության բարելավման մասին:
Ի լրումն ներդրումների, ՎԶԵԲ-ը շարունակել է ներգրավված լինել նաև քաղաքականության վերաբերյալ երկխոսությունում: Բանկը նպաստել է տեղական արժույթի և կապիտալի շուկաների զարգացմանը և աջակցել Հայաստանի Կենտրոնական բանկին քրաուդֆանդինգի կարգավորող շրջանակի ներդրման գործում՝ օգնելով գործարկել քրաուդֆանդինգի առաջին հարթակը:
Հայաստանի ներդրումային խորհուրդը, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության կողմից «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից, ինչպես նաև աջակցություն ստանում ՎԶԵԲ-ից, շարունակել է իր աշխատանքը Էկոնոմիկայի նախարարության հետ բիզնես միջավայրի մի շարք բարելավումների (օրինակ՝ անվճարունակության շրջանակի արդիականացման) ուղղությամբ։
Բանկի՝ գենդերային և ներառականության ռազմավարություններին համահունչ, ՎԶԵԲ-ը շարունակել է իր ծրագրերում գենդերային ներառումը խթանելու ջանքերը՝ հավասար հնարավորություններ ստեղծելով տղամարդկանց, կանանց և երիտասարդների համար, հատկապես գյուղական վայրերում:
Հայաստանում Բանկի ծրագրերի ընդհանուր թիվը հասել է 205-ի, ընդ որում ներդրումները կազմում են ավելի քան 2 միլիարդ եվրո, որի 91 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին։
Լրահոս
- Լեհաստանում Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել 02:00 28 Մարտ 2023
- Թուրքիայում ավերիչ երկրաշարժերից հետո թութակների վաճառքն աճել է 01:42 28 Մարտ 2023
- «Ես կերա իմ առաջին հոնորարը»․ Դիմաշ Կուդայբերգեն 01:20 28 Մարտ 2023
- Շերը 75 միլիոն դոլարով վաճառքի է հանել Մալիբուում գտնվող իր սիրելի առանձնատունը 00:55 28 Մարտ 2023
- Ես, հավանաբար, ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաանմեղ մարդն եմ. Թրամփ 00:39 28 Մարտ 2023
- Ռոբ Քարդաշյանի նախկին սիրելին որոշել է հեռացնել «սատանայական դաջվածքը» 00:18 28 Մարտ 2023
- Volkswagen-ը հայտարարել է նոր Multivan ավտոտնակի պրեմիերայի մասին 00:00 28 Մարտ 2023
- Եթե անվտանգությունը, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները տապալեցին, ինչու՞ պետք է սպորտը չտապալեին․ Մելիքյան 23:57 27 Մարտ 2023
- Հրապարակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին կառավարության որոշման նախագիծը 23:46 27 Մարտ 2023
- Պուտինը շնորհավորել է աշխարհի չեմպիոն Դեմուրչյանին 23:35 27 Մարտ 2023
- Ազատյանը մեզնից հեռացավ Արցախին բաժին ընկած վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված․ Տեր-Պետրոսյան 23:24 27 Մարտ 2023
- Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի օգնականը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը 23:13 27 Մարտ 2023
- Անընդունելի է վտանգել հայ-ռուսական հարաբերությունները․ Կարապետյանը՝ Հռոմի ստատուտի մասին 23:11 27 Մարտ 2023
- Սերյոժա Բարսեղյանը դարձել է երիտասարդների աշխարհի չեմպիոն 23:02 27 Մարտ 2023
- «Երեւանը մեր քաղաքի թատրոններն են եւ թատրոնի մարդիկ». փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը թատերարվեստի ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտում առկա խնդիրները 22:51 27 Մարտ 2023
- Հրաձգություն` ԱՄՆ Նեշվիլ քաղաքի դպրոցում, կան զոհեր 22:40 27 Մարտ 2023
- «Կրթության համակարգի համար գրադարաններն ունեն անփոխարինելի դերակատարում». Ժաննա Անդրեասյան 22:29 27 Մարտ 2023
- ՀՀ-ում բարենպաստ պայմաններ կստեղծվեն կանեփի մեծածախ առեւտրի լիցենզավորման համար դիմած անձանց համար 22:18 27 Մարտ 2023
- Վաշինգտոնը հաստատում է իր աջակցությունը Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությանը. Բայդեն 22:18 27 Մարտ 2023
- Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել 22:07 27 Մարտ 2023
Փոխկապակցված նորություններ
-
15:10 27 Մարտ 2023 Հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10.9 տոկոսով. Գնաճը կազմել է 8, տոկոս Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա առաջին 2 ամսվա մակրոտնտեսական տվյալները:
-
14:57 27 Մարտ 2023 Արտարժույթների փոխարժեքները մարտի 27-ի դրությամբ Արտարժույթների փոխարժեքները մարտի 27-ի դրությամբ
-
14:34 27 Մարտ 2023 Նավթի գները ճշգրտվում են Նավթի գները ճշգրտվում են
Քաղաքականություն
-
23:57 27 Մարտ 2023 Եթե անվտանգությունը, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները տապալեցին, ինչու՞ պետք է սպորտը չտապալեին․ Մելիքյան Եթե անվտանգությունը, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները տապալեցին, ինչու՞ պետք է սպորտը չտապալեին․ Մելիքյան
-
23:46 27 Մարտ 2023 Հրապարակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին կառավարության որոշման նախագիծը Հրապարակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին կառավարության որոշման նախագիծը
-
22:18 27 Մարտ 2023 Վաշինգտոնը հաստատում է իր աջակցությունը Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությանը. Բայդեն Վաշինգտոնը հաստատում է իր աջակցությունը Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությանը. Բայդեն