20:01:17 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Թուրքիան Ռուսաստանին առաջարկել է անդամակցել ՆԱՏՕ-ին

    17:26 25 Հոկտեմբեր 2021

    Աշխարհի նոր պայմանները ՆԱՏՕ-ի թարմացում են պահանջում, դրա համար Ռուսաստանը նախեւառաջ պետք է դաշինքի մաս դառնա։ Նման կարծիք է հայտնել լրագրող Մեհմեդ Բարլասը թուրքական Sabah թերթի համար հրապարակված հոդվածում։

    Նրա խոսքով՝ այժմ Եվրոպան, այն է` ՆԱՏՕ-ի անդամները, գոյություն ունի Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսների շնորհիվ: Բացի այդ, ահաբեկչության դեմ պայքարում ռուսական պետությունն ավելի ակտիվ է, քան դաշինքի երկրները։

    «Հուսով եմ, որ ի վերջո իմ ցանկությունները կիրականանան, եւ կհայտնվի ՆԱՏՕ, որի անդամ է նաեւ Ռուսաստանը»,- ասել է Բարլասը։

    Նա կարծիք է հայտնել, որ ներկայումս ՆԱՏՕ-ին ամենից շատ վնաս են հասցնում ներքին բախումները, այլ ոչ թե՝ դաշինքից դուրս գտնվող երկիրը։ Այդպես, նա հիշեցրել է Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ հակամարտությունը Հյուսիսային Կիպրոսի նկատմամբ տարածքային պահանջների, ինչպես նաեւ Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերություններում լարվածության հետ կապված։

    «Ավելի հետաքրքիրն այն է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան խորը հաշտեցման եւ երկխոսության մեջ է Ռուսաստանի հետ, որին ՆԱՏՕ-ն թշնամի է համարում»,- գրել է Բարլասը:

    Հոկտեմբերի 23-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն աստիճանաբար ուժեր է տեղակայում դեպի ռուսական սահմանները՝ Ռուսաստանի ռազմական զսպ կոչերի ֆոնին: Նրա խոսքով՝ Եվրոպայում անվտանգությունը կարող է միայն ընդհանուր լինել՝ չոտնահարելով Ռուսաստանի շահերը, սակայն Հյուսիսատլանտյան դաշինքը դեռ պատրաստ չէ այս հարցում հավասար երկխոսության։

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս