10:11:44 -6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արթուր Աթաբեկյանը նշանակվել է սնանկության դատարանի նախագահ

    20:48 14 Հունվար 2022

    ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արթուր Աթաբեկյանը նշանակվել է սնանկության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

    «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունվարի 10-ի ԲԴԽ-3-Ո-5 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

    Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանին նշանակել սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով»,- նշված է հրամանագրում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս