10:02:04 5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Սաուդյան Արաբիայի եւ Իրաքի էներգետիկայի նախարարներն ընդգծել են աշխատանքի կարեւորությունը ՕՊԵԿ+-ի շրջանակում

    19:23 25 Նոյեմբեր 2022

    Սաուդյան Արաբիայի եւ Իրաքի էներգետիկայի նախարարներն ընդգծել են ՕՊԵԿ+-ի շրջանակում աշխատանքի կարեւորությունը եւ հայտարարել, որ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ միջոցներ կձետնարկեն նավթի շուկայի կայունությունն ապահովելու համար։

    Համատեղ հայտարարությունում նշվել է, որ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար, արքայազն Աբդուլազիզ բին Սալմանը եւ նրա իրաքցի պաշտոնակից Հայան Աբդել-Գանին հանդիպել են, որպեսզի հաստատեն իրենց հավատարմությունը ՕՊԵԿ+-ի որոշմանը։

    Իրաքցի նախարարը մեկնել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադ Սաուդյան Արաբիայի հրավերով, տեղեկացրել է Իրաքի նավթի նախարարությունը։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս