- ՀՀ կառավարության առաջնահերթություններից է մնում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը․ Միրզոյանը՝ Մալթայի գործընկերոջը
- ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Լիտվայի հետ ներկա հարաբերությունների բարձր մակարդակն ու ձեռք բերված դինամիկան
- ՔՊ-ն Ալավերդու համայնքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու որոշում է ներկայացրել
- ՀԱՄԱՍ-ը հրապարակել է 30 անձանց ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն Իսրայելի կողմից
- Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. Չարենցավան-Երևան երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը վարելիս 70-ամյա վարորդը հանկարծամահ է եղել
- Գերմանիայում աճում է գործազրկության մակարդակը
- Telegram-ի աշխատանքում զանգվածային խափանումներ են տեղի ունեցել․ Downdetector
- Միրզոյանը Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ Հարավային Կովկասում տիրող իրավիճակն է քննարկել
- Կոռուպցիան «օրինականացվեց»՝ պաշտոնյաների աշխատավարձերը տիեզերական մակարդակի հասցնելով, ԱԺ խոսնակի, վարչապետի եղբայրների ծաղկող բիզնեսներով․ Ավետիք Իշխանյան
- «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալները դադարեցրին հացադուլը
Պաշտոնական հարց եմ ուղղում Ադրբեջանի նախագահին. կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում եք. Փաշինյան
08:48 23 Սեպտեմբեր 2022Ինչո՞ւ մենք խաղաղության պայմանագրի, սահմանների սահմանազատման, տարածաշրջանային հաղորդակցության բացման ուղղություններով շոշափելի առաջընթաց չունենք. Պատճառը շատ պարզ է. Ադրբեջանն այդ բոլոր թեմաներն օգտագործում է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների համար։ Այս մասին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում իր ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա մասնավորապես, նշել է. «Օրինակ՝ խաղաղության պայմանագրի կարևորագույն կետերից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային ամբողջականության երկկողմ ճանաչումն է։ Մենք արդեն հայտարարել ենք, որ պատրաստ ենք դա անել, բայց Ադրբեջանը մինչ այժմ դա չի արել։ Հակառակը, Ադրբեջանը հրապարակավ բարձրաձայնում է, որ Հայաստանի ողջ հարավն ու արևելքը, նույնիսկ մայրաքաղաք Երևանն ադրբեջանական հող է։ Մյուս կողմից, Ադրբեջանն օկուպացիայի տակ է պահում Հայաստանի շոշափելի տարածքները, և, ինչպես ասացի, Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր։
Այս կապակցությամբ ես պաշտոնական և հրապարակային հարց եմ ուղղում Ադրբեջանի նախագահին. կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում եք կամ պատրաստ եք ճանաչել որպես Հայաստանի Հանրապետություն։ Ինչո՞ւ եմ սա հարցնում: Որովհետև կարող է պարզվել, որ պաշտոնական Ադրբեջանի տեսակետով Հայաստանի տարածքի միայն կեսը կամ ավելի քիչն է Հայաստանի Հանրապետությունը։ Եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ոչ թե տեսականորեն, այլ կոնկրետ, ես նկատի ունեմ մեր միջազգայնորեն ճանաչված 29800 քառակուսի կիլոմետր տարածքի ամբողջականությունը, կնշանակի, որ մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հակառակ դեպքում մենք կունենանք ֆիկտիվ խաղաղության պայմանագիր, և դրանից հետո Ադրբեջանը կօգտագործի սահմանների սահմանազատման գործընթացը նոր տարածքային պահանջների և օկուպացիայի համար։
Ինչպես գիտեք, մայիսին ստեղծվել է սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության երկկողմ հանձնաժողով, և տեղի է ունեցել հանձնաժողովի երկու նիստ։ Մինչ հանձնաժողովի ստեղծումը, անցյալ տարի Ադրբեջանն օկուպացրել էր Հայաստանի ավելի քան 40 քառակուսի կիլոմետր տարածք։ Դրանից հետո, Ադրբեջանի արդարացումներից մեկն այն էր, որ Հայաստանը, ըստ նրանց, հրաժարվում է սահմանազատման հանձնաժողով ստեղծելուց։ Մենք, իհարկե, չէինք հրաժարվել դրանից, այլ միայն պնդել էինք, որ միաժամանակ սահմանների անվտանգության մեխանիզմ ստեղծվի։
Ի վերջո, մեր միջազգային գործընկերների խնդրանքով, որոնք պնդում էին, որ սահմանային հանձնաժողովի աշխատանքն ինքնին վստահելի գործոն է լինելու սահմանների անվտանգության համար, պայմանավորվեցինք սկսել աշխատանքները։ Եվ հիմա, երբ ձևավորվել և աշխատում է սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովը, Ադրբեջանը նախաձեռնեց ագրեսիայի նոր փուլ։ Իսկ այդ միջազգային գործընկերներից ոմանք լռում են։ Բայց հիմա ինչո՞վ է բացատրվում Ադրբեջանի ագրեսիան։ Գիտեք, եթե ինչ-որ մեկի մոտ ագրեսիվության ավելցուկ կա, պատճառը միշտ կգտնվի։ Ինչպես ասվում է ֆիլմում, միշտ հնարավոր է պատճառ գտնել։ Օրինակ՝ ինչո՞ւ են սպանել արքայազն Համլետին։ Ո՞վ է սպանել, ինչպե՞ս, երբ և ինչո՞ւ, կարևոր չէ. իրականությունն այն է, որ Ադրբեջանը փորձում է և շարունակելու է օգտագործել սահմանազատման գործընթացը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների համար։
Նման մեկ այլ թեմա տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության կապերի բացումն է։ Ադրբեջանը փորձում է այս քննարկման մեջ Հայաստանին ներկայացնել որպես ապակառուցողական կողմ։ Իրականությունն այն է, որ Հայաստանը պատրաստ է մեր ազգային օրենսդրության շրջանակներում իր ճանապարհները բացել Ադրբեջանի համար։ Ավելին, օրերս հրապարակվեց կառավարության որոշման նախագիծը, որը ենթադրում է երեք անցակետ բացել Ադրբեջանի հետ սահմանին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածի իրականացման համար։ Ըստ այդ նախագծի՝ Ադրբեջանի քաղաքացիները և բեռնափոխադրողներն իրավունք կունենան օգտվելու Հայաստանի գործող ճանապարհներից՝ Ադրբեջանից Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն երթևեկելու համար։ Հայաստանի իշխանությունն ուներ քաղաքական կամք՝ միակողմանի ընդունելու այդ որոշումը։ Բայց ադրբեջանցի պաշտոնյաները մեզ ասում են, որ իրենք այդ երթուղիների կարիքը չունեն։ Ի՞նչ են նրանք ուզում։ Նրանք ցանկանում են, որպեսզի նոր երթուղի կառուցվի։ Դա նույնպես ընդունելի է Հայաստանի համար, սակայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածի համաձայն՝ նոր երթուղի կարող է կառուցվել կողմերի համաձայնությամբ։ Հայաստանը պատրաստ է կառուցել այնպիսի երթուղի, որը կգործի Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն և ինքնիշխան վերահսկողության ներքո։
Այդ դեպքում ո՞րն է ադրբեջանական պնդումների իմաստը։ Ադրբեջանն ակնարկում է, որ Հայաստանը պետք է արտատարածքային միջանցք տրամադրի, և դա, ըստ իրենց, բխում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածից։ Եռակողմ հայտարարությունը հրապարակային փաստաթուղթ է, և 9-րդ հոդվածում ոչինչ չկա միջանցքի, արտատարածքայնության և այլնի մասին։ Ուրեմն ո՞րն է Ադրբեջանի նպատակը։ Ստեղծել նոր ճգնաժամ՝ որպես Հայաստանի դեմ նոր ագրեսիայի և նոր տարածքային պահանջի պատրվակ։
Մենք Ադրբեջանի հետ փոխանակվել ենք կոմունիկացիաների բացման թեմայով առաջարկների փաթեթներով, և եթե Ադրբեջանը ընդունի, որ այդ երթուղիները պետք է գործեն ազգային օրենսդրության համաձայն, մենք կարող ենք այս հարցով շատ արագ որոշման հանգել։
Ի դեպ, 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները ենթադրում են, որ ոչ միայն Հայաստանը պետք է ճանապարհներ տրամադրի Ադրբեջանին, այլև նաև Ադրբեջանը պետք է ճանապարհներ տրամադրի Հայաստանին։ Եվ մենք դեռ ոչինչ չենք ստացել։
Ինչ վերաբերում է միջանցքային ձևակերպմանը, ապա շատ կաևոր է նշել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է միայն մեկ միջանցքի մասին, և դա Լաչինի միջանցքն է Լեռնային Ղարաբաղի համար»:
Լրահոս
- Telegram-ի աշխատանքում զանգվածային խափանումներ են տեղի ունեցել․ Downdetector 23:59 30 Նոյեմբեր 2023
- ՀՀ կառավարության առաջնահերթություններից է մնում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը․ Միրզոյանը՝ Մալթայի գործընկերոջը 23:40 30 Նոյեմբեր 2023
- ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Լիտվայի հետ ներկա հարաբերությունների բարձր մակարդակն ու ձեռք բերված դինամիկան 23:24 30 Նոյեմբեր 2023
- ՔՊ-ն Ալավերդու համայնքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու որոշում է ներկայացրել 23:13 30 Նոյեմբեր 2023
- ՀԱՄԱՍ-ը հրապարակել է 30 անձանց ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն Իսրայելի կողմից 22:53 30 Նոյեմբեր 2023
- Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. Չարենցավան-Երևան երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը վարելիս 70-ամյա վարորդը հանկարծամահ է եղել 22:41 30 Նոյեմբեր 2023
- Գերմանիայում աճում է գործազրկության մակարդակը 22:31 30 Նոյեմբեր 2023
- Միրզոյանը Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ Հարավային Կովկասում տիրող իրավիճակն է քննարկել 22:20 30 Նոյեմբեր 2023
- Կոռուպցիան «օրինականացվեց»՝ պաշտոնյաների աշխատավարձերը տիեզերական մակարդակի հասցնելով, ԱԺ խոսնակի, վարչապետի եղբայրների ծաղկող բիզնեսներով․ Ավետիք Իշխանյան 22:02 30 Նոյեմբեր 2023
- «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալները դադարեցրին հացադուլը 21:37 30 Նոյեմբեր 2023
- Իսպանիայի վարչապետի հայտարարություններից հետո Իսրայելում Իսպանիայի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ 21:24 30 Նոյեմբեր 2023
- Մեծ Բրիտանիան ևս մեկ մարտական նավ է ուղարկել Պարսից ծոց 21:10 30 Նոյեմբեր 2023
- ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպմանը հայկական կողմը չի մասնակցել 20:58 30 Նոյեմբեր 2023
- Ադրբեջանը հասել է իր վաղեմի նպատակին՝ ստանալու ԼՂ տարածքն առանց հայ բնակչության․ Չնայած տեղի ունեցած մարդասիրական աղետին, Հայաստանը հավատարիմ է խաղաղության նոր դարաշրջանի բացմանը․ Միրզոյան 20:46 30 Նոյեմբեր 2023
- Ծեծկռտուք՝ Տերյան փողոցի զբոսայգում. միմյանց հարվածել են քարերով, կտրող-ծակող գործիքով 20:23 30 Նոյեմբեր 2023
- Հացադուլ հայտարարած դատապարտյալներից մեկի առողջական վիճակը վատացել է 20:12 30 Նոյեմբեր 2023
- Մոլդովայի ԱԳ նախարարը կարծում է, որ Ռուսաստանն իր զորքերը պետք է դուրս բերի Մերձդնեստրից 19:58 30 Նոյեմբեր 2023
- ՀՖՖ նախագահի պաշտոնում երկու թեկնածու է առաջադրվել․ ընտրությունները դեկտեմբերին են 19:37 30 Նոյեմբեր 2023
- ՌԴ իշխանությունը ծրագրում է նվազեցնել աշխատանքային միգրանտների թիվը Մոսկվայում 19:25 30 Նոյեմբեր 2023
- Ավարտվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի առաջին ենթախմբի ատեստավորման գործընթացը 19:13 30 Նոյեմբեր 2023
Փոխկապակցված նորություններ
-
23:24 30 Նոյեմբեր 2023 ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Լիտվայի հետ ներկա հարաբերությունների բարձր մակարդակն ու ձեռք բերված դինամիկան ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Լիտվայի հետ ներկա հարաբերությունների բարձր մակարդակն ու ձեռք բերված դինամիկան
-
22:20 30 Նոյեմբեր 2023 Միրզոյանը Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ Հարավային Կովկասում տիրող իրավիճակն է քննարկել Միրզոյանը Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ Հարավային Կովկասում տիրող իրավիճակն է քննարկել
-
19:13 30 Նոյեմբեր 2023 Ավարտվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի առաջին ենթախմբի ատեստավորման գործընթացը Ավարտվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի առաջին ենթախմբի ատեստավորման գործընթացը
Միջազգային լուրեր
-
23:40 30 Նոյեմբեր 2023 ՀՀ կառավարության առաջնահերթություններից է մնում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը․ Միրզոյանը՝ Մալթայի գործընկերոջը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է մնում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը․ Միրզոյանը՝ Մալթայի գործընկերոջը
-
22:53 30 Նոյեմբեր 2023 ՀԱՄԱՍ-ը հրապարակել է 30 անձանց ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ը հրապարակել է 30 անձանց ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն Իսրայելի կողմից
-
22:31 30 Նոյեմբեր 2023 Գերմանիայում աճում է գործազրկության մակարդակը Գերմանիայում աճում է գործազրկության մակարդակը
Տնտեսություն
-
20:12 30 Նոյեմբեր 2023 Հացադուլ հայտարարած դատապարտյալներից մեկի առողջական վիճակը վատացել է Հացադուլ հայտարարած դատապարտյալներից մեկի առողջական վիճակը վատացել է
-
18:23 30 Նոյեմբեր 2023 Բեռնատարները Վերին Լարսի անցակետից հետ են վերադառնում. Պատգամավոր Բեռնատարները Վերին Լարսի անցակետից հետ են վերադառնում. Պատգամավոր
-
13:54 30 Նոյեմբեր 2023 Արդարադատության նախարարությունը լրացուցիչ գումար կծախսի էլեկտրոնային հսկողության նոր սարքեր գնելու համար Արդարադատության նախարարությունը լրացուցիչ գումար կծախսի էլեկտրոնային հսկողության նոր սարքեր գնելու համար