00:49:53 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Չավուշօղլուն հայտարարել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ռազմավարական նշանակության մասին

    15:11 25 Նոյեմբեր 2022

    Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի, Ասիայի եւ Եվրոպայի միջեւ առեւտրի համար այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ռազմավարական նշանակության մասին։ Այս մասին նա հայտարարել է Ակտաուում Թուրքիայի, Ղազախստանի եւ Ադրբեջանի տրանսպորտի եւ արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման բացման ժամանակ, փոխանցում է Անադոլուն։

    Նրա խոսքով՝ «Հարավային Կովկասի նոր իրողությունները նույնպես ներդրում են բեռների երկարաժամկետ փոխադրման մեխանիզմներում»։ Նա նշել է 2020 թվականին Արցախի դեմ ագրեսիայի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում երկու նոր օդանավակայանների բացման մասին, որոնք «Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանը կկապեն աշխարհի հետ»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս