17:32:26 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանի թիմը մասնակցեց Ձկնորսության միջազգային առաջնությանը

    15:15 12 Սեպտեմբեր 2022

    2022 թ․ սեպտեմբերի 7-8-ը «Ռոսատոմ» պետկորպորացիան անցկացրեց ձկնորսության երկրորդ միջազգային առաջնությունը։ Միջոցառումը կազմակերպվել է նավակներից սպինինգով ձուկ որսալու՝ եվրոպական PRO ANGLERS LEAGUE մրցաշարի ձևաչափով, և Ֆիննական ծոցում հավաքել է մարզիկներին 10 երկրից:

    Միջոցառումն անցկացվել է Լենինգրադի ԱԷԿ-ի մոտակայքում, որը տեղակայված հզորությամբ Ռուսաստանի ամենամեծ գործող ատոմակայանն է և աշխարհում առաջիններից, որը ստացել է «Ռոսատոմ»-ի կողմից արտահանման համար առաջարկվող ամենաժամանակակից ВВЭР-1200 ռեակտորները:

    Առաջնության աշխարհագրությունը կրկնապատկվել է: Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցել են 26 սիրողական մարզիկ՝ Ռուսաստանի և այն երկրների ներկայացուցիչներ, որտեղ Ռոսատոմն իրականացնում կամ նախատեսում է իրականացնել  ատոմակայանի կառուցման ծրագրեր՝ Հայաստան, Հունգարիա, Եգիպտոս, Հնդկաստան, Բանգլադեշ, Ղազախստան, Ուզբեկստան, Հարավային Աֆրիկա և Թուրքիա։
    Այս տարի մրցաշարի հաղթող են դարջել Հնդկաստանից ժամանած ձկնորսները` Արունաբհա Սաննիգրահին և Սանտոշ Ջայսվարը: Հնդիկաստանի ձկնորսների ասոցիացիայի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին հետաքրքիր փորձի համար. «Այս երկու օրվա ընթացքում մենք շատ տպավորություններ ստացանք, զբաղվել ենք մեր սիրած գործով՝ ձկնորսությամբ ատոմակայանի մոտ, այցելեցինք  կայան, ինչը, իհարկե, ապշեցրեց մեզ իր մասշտաբով և տեխնոլոգիաներով: Հույս ունենք, որ «Ռոսատոմը» կշարունակի նման մրցաշարեր անցկացնել, և մենք ուրախ կլինենք մասնակցել դրանց»։

    Միջոցառման ավարտին տեղի ունեցավ մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Եգիպտոսի թիմը և Ռուսաստանի ու Եգիպտոսի միացյալ հավաքականը։ Հնդկաստանից ժամանած մասնակիցն արժանացել է «The biggest catch» հատուկ մրցանակին։ «The determination to win» հատուկ անվանակարգում մրցանակը շնորհվել է Ուզբեկստանի թիմին։

    Ձկնորսական մրցումները թույլ են տալիս մի կողմից ամրապնդել հանրային դիվանագիտության կապերը, ցույց տալ, որ Ռոսատոմի բիզնես շահերի երկրների բնակիչները պատկանում են գլոբալ միջուկային հանրությանը, իսկ մյուս կողմից՝ հստակ ցույց տալ ատոմային կայանների անվտանգությունը շրջակա միջավայրի համար, ներառյալ մոտակա ջրային ավազանների բուսական և կենդանական աշխարհը:

    Մրցաշարի մասնակիցները կազմակերպված դոզիմետրիկ հսկողության շնորհիվ կարողացան ստուգել ոչ միայն Ֆիննական ծոցի ձկնային հարստությունը, այլև նրա մաքրությունը։ Ընդհանուր առմամբ մասնակիցները որսացել են 203 հատ ձուկ, որոնք կշռելուց հետո բաց են թողնվել ծով։ Մրցույթի գլխավոր դատավորն էր Ռուսաստանի սպորտի վարպետ, աշխարհի կրկնակի չեմպիոն և աշխարհի առաջնությունների յոթակի հաղթող, Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Ինոզեմցևը։


    «Ռուսատոմ-Միջազգային ցանց» մասնավոր հաստատության նախագահ Վադիմ Տիտովը նշել է. «Չնայած միջոցառումն այսքան լայն միջազգային մասշտաբով անցկացվում է երկրորդ անգամ, Ռոսատոմը ավելի քան 10 տարի կազմակերպում է ձկնորսության մրցումներ մերձակայանային ջրային ավազաններում: Մենք շատ ենք կարևորում նման միջոցառումները, քանի որ մեզ համար դա հնարավորություն է ցույց տալու, որ միջուկային էներգետիկան՝ էներգիայի մաքուր աղբյուր է, որ միջուկային տեխնոլոգիան և բնությունը լրացնում են միմյանց։ Եվ մենք ուրախ ենք, որ արտասահմանյան 9 երկրների մեր հյուրերը կարողացան ինքնուրույն համոզվել, որ մոտ կես դար գործող ատոմակայանի անմիջական հարևանությամբ ապրում են էկոլոգիապես մաքուր ձկներ»։

    Մրցաշարի շրջանակներում մասնակիցներն այցելել են նաև Լենինգրադի ԱԷԿ, որը գտնվում է Սոսնովի Բոր քաղաքում և կարողացել են մանրամասն ծանոթանալ ատոմակայանի աշխատանքին։ Այսօր ԼԱԷԿ-ը եզակի ինժեներական կառույց է, որն իր տարածքում միավորում է երկու տեսակի ռեակտորներ: Մասնակիցները եղել են նաև բուն քաղաքում, որտեղ կես դար շարունակ զարգանում է արդյունաբերական ատոմային էներգիան, իսկ այժմ շահագործման են հանձնվում նոր տեսակի ռեակտորներ, հանդիպել վարչակազմի ներկայացուցիչներին և ծանոթացել քաղաքի բնակիչների հետ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս