- «Արբա» և «Այոս» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը կդադարեցվի
- Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
- Ադրբեջանի ՄԻՊ-ը այցելել է կալանավորված Վագիֆ Խաչատրյանին
- Նիկոլի «կուսակցությունների» արևմտասեր ղեկավարները չեն դատապարտում Թուրքիայի հայատյաց քայլերը. Շարմազանով
- Կրակոցներ՝ Կոտայքի մարզում, հրազենային վնասվածքներով ու դանակահարված վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել 4 քաղաքացի․ Shamshyan.com
- Երևանում, Արարատում և Սյունիքում լույս չի լինի
- Արցախահայության վերաբնակեցման համար ՀՀ-ին տրված գումարներով պետք է մարդկանց համար տներ գնվեն
- Իսպանիայում գիշերային ակումբում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 18 մարդ անհետ կորել է
- Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel»-ը և «VAZ»-ը․ կա տուժած
- Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
Արցախում այսօր նոր խնդիրներ են դրված, և դրանց լուծման համար այլ մասնագետներ են պետք. Ռուբեն Վարդանյան
22:08 24 Նոյեմբեր 2022Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախի քաղաքական համակարգի մասին երեկվա որոշումներին: Ստորև ներկայացնում ենք նրա գրառումը.
«Կարևորելով թափանցիկության սկզբունքը, հարկ եմ համարում ավելի հանգամանալից անդրադառնալ երեկվա որոշումներին.
Արցախի քաղաքական համակարգի մասին
Արցախի կառավարման համակարգը պետք է համապատասխանի այն մարտահրավերներին, որոնց առաջ այսօր կանգնած են Արցախը և Արցախի ժողովուրդը։ Ամեն երկիր չէ, որ անցել է այն ճանապարհով, որով անցել են Արցախի Հանրապետությունը և Արցախի ժողովուրդը։ Այսօր Արցախի ժողովուրդը կանգնած է գոյութենաբանական խնդրի առաջ։ Ու մենք բոլորս հստակ պետք է գիտակցենք դա:
Արցախի ներկայիս քաղաքական համակարգը չափազանց բարդ է: Մեզ նման փոքր երկրների համար արդյունավետ կարող է լինել ավելի պարզ համակարգը, ուղիղ ժողովրդավարության մեխանիզմների ներդրումն ու կիրառումը:
Շատ կարևոր է, որ ժողովուրդը հնարավորություն ունենա ներգրավվել իր ճակատագրին վերաբերող հարցերի լուծմանը: Հանրաքվեների միջոցով կամարտահայտման մեխանիզմի ներդրումը թույլ կտա քաղաքացուն մասնակից դառնալ իր, իր երեխաների ապագայի ու իր երկրին վերաբերող կոնկրետ որոշումների կայացմանը, տեղեկացված լինել ու ինչ-որ չափով նաև պատասխանատվություն կրել կայացված որոշումների համար:
Թափանցիկ աշխատանքը, որոշումների կայացման հիմնավորվածությունը, առաջնահերթությունների որոշման չափանիշների սահմանումը կօգնեն հաղթահարել անարդարության այն սուր զգացողությունը, որ այսօր կա Արցախում, վերականգնել ապագայի նկատմամբ նրանց հավատն ու վստահությունը:
Սա ռազմավարական այն գիծն է, որն անհրաժեշտ է հաշվի առնել առհասարակ բոլոր բարեփոխումներն իրականացնելիս:
Համոզված եմ, որ քաղաքական համակարգի բարեփոխումներին պետք է զգուշությամբ վերաբերվել, չխուսափել պարզ խոսելուց և մինչև դրանց իրականացումը հանրության հետ բովանդակային քննարկումներ անցկացնել:
Նախարարների հրաժարականի մասին
Այո, դա դժվար որոշում էր և դա իմ որոշումն էր, և քննարկվել է բոլոր նախարարների հետ։ Ինչ–որ ներքին կոնֆլիկտներ կան, որոնց ես անգամ չեմ ցանկանում միջամտել։ Ես Արցախում իրավիճակը գնահատել և գնահատում եմ որպես ծայրահեղ, ուստի այն միջոցները, որոնք ես մտադիր եմ առաջարկել ճգնաժամը հաղթահարելու համար, այնքան էլ դասական չեն։ Այսօր գործադիր իշխանության առաջ բոլորովին նոր տիպի խնդիրներ են դրված, և դրանց լուծման համար այլ մասնագետներ են պետք, որոնք այլ փորձ, հմտություններ և գիտելիքներ ունեն։
Երբ աղետի հետևանքով շենքը փլվում է, առաջին հերթին շտապ փրկարարական խմբեր են կանչվում փլատակները մաքրելու և մարդկանց դուրս բերելու համար: Հետո գալիս են շինարարներն ու ճարտարապետները, որոնք մաքրված վայրում նոր շենք են կառուցում։ Հիմա մենք հենց այդպիսի իրավիճակում ենք․ հետպատերազմյան վերականգնման փուլից անցում ենք կատարում դեպի ստեղծարար աշխատանք:
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ազնվորեն և բարձր պրոֆեսիոնալիզմով են կատարել գործի իրենց մասը։ Հիմա արդեն առաջ է գալիս նոր տեսակի աշխատանքի անցնելու և նոր բնույթի խնդիրներին լուծումներ տալու, ըստ դրանց «վերադասավորվելու» հարցը:
Մենք ունենալու ենք երեք հիմնական ուղղություն և խնդիրների վեց խումբ՝ յուրաքանչյուրն իր նախագծերով։ Մենք պետք է տասնյակ բարեփոխումներ իրականացնենք։ Այս ճակատը ենթադրում է բոլորովին նոր մոտեցում. դա ավելի շատ նախագծերի կառավարում է, քան ընթացիկ վարչական աշխատանք։
Ճիշտ ձևավորված թիմը հաջողության երաշխիքն է ռազմավարական նպատակներին հասնելու ճանապարհին: Եթե հիմա կառավարչական սխալներ թույլ տրվեն, ապա այս չափազանց կարևոր ու բարդ փուլում կարող ենք վտանգել Արցախի անվտանգության և զարգացման նպատակը: Իսկ դա անթույլատրելի է։
Մեր հանձնառությունը մեկն է՝ երաշխավորել հայկական Արցախի կայուն և հարատև զարգացումը», - գրել է Վարդանյանը։
Լրահոս
- «Արբա» և «Այոս» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը կդադարեցվի 11:07 2 Հոկտեմբեր 2023
- Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին 10:56 2 Հոկտեմբեր 2023
- Ադրբեջանի ՄԻՊ-ը այցելել է կալանավորված Վագիֆ Խաչատրյանին 10:45 2 Հոկտեմբեր 2023
- Նիկոլի «կուսակցությունների» արևմտասեր ղեկավարները չեն դատապարտում Թուրքիայի հայատյաց քայլերը. Շարմազանով 10:33 2 Հոկտեմբեր 2023
- Կրակոցներ՝ Կոտայքի մարզում, հրազենային վնասվածքներով ու դանակահարված վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել 4 քաղաքացի․ Shamshyan.com 10:22 2 Հոկտեմբեր 2023
- Երևանում, Արարատում և Սյունիքում լույս չի լինի 10:09 2 Հոկտեմբեր 2023
- Արցախահայության վերաբնակեցման համար ՀՀ-ին տրված գումարներով պետք է մարդկանց համար տներ գնվեն 09:58 2 Հոկտեմբեր 2023
- Իսպանիայում գիշերային ակումբում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 18 մարդ անհետ կորել է 09:47 2 Հոկտեմբեր 2023
- Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel»-ը և «VAZ»-ը․ կա տուժած 09:35 2 Հոկտեմբեր 2023
- Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ 09:23 2 Հոկտեմբեր 2023
- Արցախի 3 նախկին նախագահները, կառավարության մեծ մասը վերադարձել են Հայաստան 09:11 2 Հոկտեմբեր 2023
- Այսօրվանից Սևանի լեռնանցքի թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվելու է՝ օրական 8 ժամով 09:00 2 Հոկտեմբեր 2023
- Անկարայում պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է ՔԲԿ-ն 23:59 1 Հոկտեմբեր 2023
- Մարուքյանը հակադարձել է փորձագետին, որը Արցախից բռնի տեղահանվողներին փախստական չի համարում 23:48 1 Հոկտեմբեր 2023
- Վիրահայերը, հաջակցություն Արցախի, երթով շարժվել են դեպի ԵՄ ներկայացուցչության գրասենյակ և ՄԱԿ-ի գրասենյակ, դատապարտել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը 23:28 1 Հոկտեմբեր 2023
- ՀՀ-ում բուժում ստացող արցախցիներից 214-ը պայթյունից վիրավորվածներն են, 114-ը՝ ռազմական գործողություններից 23:04 1 Հոկտեմբեր 2023
- Փրկարարները Ստեփանակերտի Մայր տաճարում այսօր հասցրել են աղոթք բարձրացնել 22:46 1 Հոկտեմբեր 2023
- Արցախի նախագահը դեռ կմնա Արցախում․ հայտարարություն 22:23 1 Հոկտեմբեր 2023
- Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան 22:17 1 Հոկտեմբեր 2023
- Արցախում ռուս խաղաղապահներին է հանձնվել 28 միավոր ՀՕՊ միջոցներ, 63 միավոր դաշտային հրետանի, 14 միլիոն զինամթերք 21:43 1 Հոկտեմբեր 2023
Փոխկապակցված նորություններ
-
10:45 2 Հոկտեմբեր 2023 Ադրբեջանի ՄԻՊ-ը այցելել է կալանավորված Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի ՄԻՊ-ը այցելել է կալանավորված Վագիֆ Խաչատրյանին
-
10:22 2 Հոկտեմբեր 2023 Կրակոցներ՝ Կոտայքի մարզում, հրազենային վնասվածքներով ու դանակահարված վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել 4 քաղաքացի․ Shamshyan.com Կրակոցներ՝ Կոտայքի մարզում, հրազենային վնասվածքներով ու դանակահարված վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել 4 քաղաքացի․ Shamshyan.com
-
09:35 2 Հոկտեմբեր 2023 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel»-ը և «VAZ»-ը․ կա տուժած Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel»-ը և «VAZ»-ը․ կա տուժած
Քաղաքականություն
-
10:56 2 Հոկտեմբեր 2023 Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:23 2 Հոկտեմբեր 2023 Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
09:11 2 Հոկտեմբեր 2023 Արցախի 3 նախկին նախագահները, կառավարության մեծ մասը վերադարձել են Հայաստան Արցախի 3 նախկին նախագահները, կառավարության մեծ մասը վերադարձել են Հայաստան