12:43:22 5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Փաշինյանը հայտարարեց՝ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս եւ տեղ թողեց նաև ՀՀ-ն Ադրբեջանի մաս ճանաչելու հեռանկարին. Թևանյան

    01:29 6 Հոկտեմբեր 2022

    Եթե մի կողմ թողնենք Նիկոլ Փաշինյանի դեմագոգիան, սուտը, մանիպուլացիաները, Ղարաբաղյան բանակցային գործընթացի նենգափոխումը, էժանագին «կրուտիտները», սեփական խայտառակ ձախողումները նախկինների վրա բարդելու հնամաշ տեխնոլոգիան և իրեն ներհատուկ այլ բաները, ապա Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպմանն ու Ալիևի հետ «խաղաղության» համաձայնագիր ստորագրելուն ընդառաջ նա հայտարարեց, որ

    1․ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս,

    2. «լեզվի սայթաքման» միջոցով բանակցություններում տեղ է թողնում նաև Հայաստանն Ադրբեջանի մաս ճանաչելու հեռանկարին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգմավոր Անդրանիկ Թեւանյանը:

    «Եվ այս ամենը հանուն «խաղաղության»,-հավելել է նա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս