- Սիրուշոն հայտնել է դստեր անունը
- Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
- Ուկրաինան կրկին զենք է գնել գերմանական արտադրողից. ԶԼՄ
- Թուրքիան լուրջ տնտեսական ճգնաժամի առջեւ է կանգնած. Չավուշօղլու
- Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. կա 5 վիրավոր
- Հայաստան համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նիստը շրջանցել է երկու կարևոր թեմա. Զաքարյան
- Աննա Հակոբյանը պաշտոնական հանդիպումներ և քննարկումներ կունենա Նիցցայում, Մոնակոյում և Կաննում
- Կրկին տիեզերքում է իրանական «Զոլջենահ» կոչվող հրթիռը
- Ռուսաստանին մի քանի ժամ է պակասում արտաքին պարտքի դեֆոլտից. Bloomberg
- Հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի շենքերից մեկի նկուղային հարկում
Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Ավետիք Չալաբյան
16:29 24 Մայիս 2022Հայաստանում մեկ ամսից ավել շարունակվող, աստիճանաբար նոր թափ հավաքող և նոր ձևեր ստացող հանրային դիմադրությունն ակնհայտ է դարձրել այն, որ Նիկոլ Փաշինյանի հանրային հենարանն օրըստօրե մաշվում է, և նրա՝ իշխանությունից հեռանալն ընդամենը ժամանակի և ձևաչափի հարց է։ Այս մասին հայտարարություն է տարածել «Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական- քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այս պահին, երբ գրվում են այս տողերը, Փաշինյանը գտնվում է Բրյուսելում, հայտնված բարդագույն երկընտրանքի առաջ՝ սեփական օտարերկրյա պատվիրատուների անթաքույց հարկադրանքի, և երկրի ներսում տարածվող անհնազանդության, որնառ ոչինչ է դարձնելու նրա կողմից հանձն առած ցանկացած նոր հակազգայինպարտավորություն։
Այս երկու բևեռների միջև Փաշինյանը փորձելու է դեռ մանևրել, և իրեն հատուկ ոճով փորձել «ֆռռացնել» յուրաքանչյուրին, բայց ի վերջո, նրա խաղի վախճանն արդեն երևում է, և կարող է ամեն պահի վրա հասնել ցանկացած կտրուկ իրադարձության արդյունքում։
Իրական ընտրությունն ուստի ոչ թե Փաշինյանի մնալու և գնալու միջև է այսօր, այլ նրա հեռանալուց հետո Հայաստանի ընտրած ուղու։
Ու, թեև հանրային քննարկումն այսօր ավելի շատ կենտրոնացած է այն թեմայի շուրջ, թե ով է գալու Փաշինյանի փոխարեն, իրականում պետք է կենտրոնանալ այն հարցի վրա, թե ինչ է տեղի ունենալու Փաշինյանից հետո, և որոնք են այն արմատական փոփոխությունները, որոնք մենք պետք է մտցնենք մեր կյանքում, որպեսզի դուրս գանք պատմական ձախորդությունների անվերջ կրկնվող այս շրջափուլերից, և ի վերջո կառուցենք հարատևող և կենսունակ պետականություն։
Այս իմաստով պետք է լինել անկեղծ և ընդունել, որ Փաշինյանը թեև մեր դժբախտությունների խորհրդանիշն է և կենդանի մարմնացումը, բայց, բնավ, ոչ պատճառը։ Իրական պատճառը կամ պատճառները պետք է փնտրել հայության առնվազն 600 տարի տևած անպետական գոյության մեջ, որի ընթացքում մենք կորցրել ենք մեր ազգային ժառանգության մեծ մասը, մեր արժանիքները տարրալուծվել են օտար միջավայրում, միասնական և վճռական պայքարի փոխարեն մեր մեջ բույն է դրել հարմարվողականությունն ավանդական ստեղծարար ոգու կողքին, լայն տարածում է ստացել ծուլությունը, մանրախնդրությունը, տգիտությունն ու անբարտավանությունը։
Մեր ազգային վերազարթոնքը, թե՛19-րդ դարի, և թե՛ 20 -րդ դարի վերջում արդյունք է եղել կրթված, ստեղծագործ և պայքարող փոքրամասնության գերմարդկային ճիգերի, սակայն ամեն անգամ հանդիպելով մեծամասնության խորապես արմատացած նյութապաշտությանը, օտարամոլությանը և հարմարվողականությանը, ի վերջո, դանդաղ մարել է, մեզ կանգնեցնելով պետականության կորստի առաջ 1921 թվականին, և 101 տարի անց էլտառացիորեն նույն ուրվագծերով կրկնվող սցենարով. գիշատիչ և հայատյաց թուրք-ադրբեջանական տանդեմի նոր ճնշումներ, իր ուժերի մեջ անվստահ և մեր հաշվին զիջումների պատրաստ Ռուսաստան, հեռվից հեռու խոստումներ շռայլող, բայց խորապես անտարբեր Արևմուտք և այս ավանդական մուրճի, զնդանի և մեխի միջև մնացած, թույլ և շփոթահար Հայաստան, որը ստիպված է ընտրել նորից վատի և վատագույնի միջև։ Սակայն, ի տարբերություն 100 տարի առաջ տեղի ունեցած Հայաստանի կազմաքանդման և պետականազրկման գործարքի, այսօր իրավիճակը թեև արտաքնապես նման է, բայց ունի նաևէական տարբերություններ։
Չթվելով բոլոր դրանք՝ ընդամենն ընդգծենք, որ հայության պայքարի ներուժն այսօր բոլորովին էլ սպառված չէ, և հայությունը Հայաստանում, Արցախում և Սփյուռքի հայաստանակենտրոն համայնքներում ունակ է առնվազն նոր կռիվ տալ և կանգնեցնել թեկուզ առժամանակ հայկական պետության կազմաքանդման սկիզբ առած ընթացքը և ժամանակ շահել կենսականորեն անհրաժեշտ փոփոխությունների համար։
Ո՞րն է այս փոփոխությունների էությունը։ Գաղտնիք չէ, որ իրենց ներկա տեսքով Հայաստանը և Արցախը կորցրել են աշխարհաքաղաքական կարևորության զգալի մասը և սահմանափակ արժեք ունեն տարածաշրջանային քաղաքական հարթակում։ Որպեսզի մենք վերականգնենք այդ արժեքն ու կշիռը, առաջիկա քսան և ավել տարիների ընթացքում պետք է տեղի ունենա առնվազն երեք արմատական փոփոխություն, ընդ որում,երեքն էլ միասին։
Առաջինը, Հայաստանի բնակչությունը 30 տարվա անասելի նվազումից հետո պետք է նորից սկսի աճել, Հայաստանում (ներառյալ Արցախը) բնակչության աճը պետք է սկսի գերազանցել հարևան թուրքական պետություններում բնակչության աճի տեմպերը։
Երկրորդը՝ Հայաստանի տնտեսությունն արմատապես պետք է վերակառուցվի, դրա աճի տեմպերը պետք է թույլ տան յուրաքանչյուր 10 տարվա ընթացքում առնվազն կրկնապատկել համախառն արդյունքը, իսկ որակական կազմով, այն պետք է դառնա տեխնոլոգիապես ավելի զարգացած, քան հարևան յուրաքանչյուր երկրի դեպքում։
Եվ վերջապես, հայկական բանակը, մնացած զինված ուժերը և անվտանգային համակարգն ամբողջությամբ պետք է դառնան տարածաշրջանում լավագույնը և առնվազն իրենց որակով չզիջեն մեր հարևաններից ոչ մեկին։
Այսերեք փոփոխությունների ապահովմանպայմաններում Հայաստանը կվերականգնի իր կշիռը, կկարողանա նորից վստահ դիրքերից խոսել իր ոխերիմ հարևանների հետ և հետևողականորեն առաջ մղել իր ազգային շահերը։
Սակայն,այդ բաղձալի կետին դեռ պետք է հասնել, և այս պահին այնտեղ տանող ճանապարհը պատված է մշուշով և անիրական է թվում։ Այս ճանապարհի մասին, և այն մասին, թե ինչպես այս ամենն իրականություն դարձնել, կխոսենք մեր հաջորդ հոդվածներում։ Այժմ ընդամենը նշեմ, որ մեր իրական ընտրությունը ծույլ ու հարմարվող իներցիայով դեպի իր վախճանը գլորվող Հայաստանի միջև է և Հայաստանի, որն իմի է բերում իր ողջ ստեղծարար պայքարի ներուժն ու առաջիկա տասնամյակներին լծվում է ծանր աշխատանքի և պայքարի սեփական հարատևությունն ապահովելու համար։ Այսօր Հայաստանի փողոցներ դուրս եկած հանրությունը պետք է կատարի այս վճռական ընտրությունը, և ոչ միայն հեռացնի պարտվողական և թուլամորթ իշխանությանը, այլև անձնական և կոլեկտիվ ընտրությամբ պատրաստ լինի առաջիկա տարիների ընթացքում վճռական գործերով, պայքարով և պատասխանատու առաջնորդությամբ կերտել մեր երազանքների ուժեղ և հարատևող հայկական միասնական պետությունը:
Ձեր՝ Ավետիք Չալաբյան
Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապցույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Արարք, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է: Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ Ա․Չալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:
Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբ՝
Լրահոս
- Սիրուշոն հայտնել է դստեր անունը 23:46 26 Հունիս 2022
- Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 23:43 26 Հունիս 2022
- Ուկրաինան կրկին զենք է գնել գերմանական արտադրողից. ԶԼՄ 23:12 26 Հունիս 2022
- Թուրքիան լուրջ տնտեսական ճգնաժամի առջեւ է կանգնած. Չավուշօղլու 22:45 26 Հունիս 2022
- Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. կա 5 վիրավոր 22:18 26 Հունիս 2022
- Հայաստան համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նիստը շրջանցել է երկու կարևոր թեմա. Զաքարյան 21:48 26 Հունիս 2022
- Աննա Հակոբյանը պաշտոնական հանդիպումներ և քննարկումներ կունենա Նիցցայում, Մոնակոյում և Կաննում 21:30 26 Հունիս 2022
- Կրկին տիեզերքում է իրանական «Զոլջենահ» կոչվող հրթիռը 21:15 26 Հունիս 2022
- Ռուսաստանին մի քանի ժամ է պակասում արտաքին պարտքի դեֆոլտից. Bloomberg 20:46 26 Հունիս 2022
- Հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի շենքերից մեկի նկուղային հարկում 20:27 26 Հունիս 2022
- Այս քարուքանդ ճանապարհը կապում է Սյունիքը Հայաստանի մնացյալ հատվածների հետ. ասֆալտը խժռել, կոռուպցիա. Մանուկյան 20:01 26 Հունիս 2022
- Արարատ Միրզոյանը կմեկնի Աթենք 19:40 26 Հունիս 2022
- Երևանում «ԿամԱԶ»-ը բախվել է Ռուբինյանց փողոցի «Երևան Սիթի»-ի պարսպին 19:13 26 Հունիս 2022
- Տուրիստական Դիլիջանը՝ թափառող անասուններով, անտեր,ագրեսիվ շներով, մեծ փոսերով, աղբով 18:44 26 Հունիս 2022
- Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով. Եղանակը Հայաստանում 18:13 26 Հունիս 2022
- Մարտակերտի շրջանում 40 րոպե կարկուտ է տեղացել. Հաթերքում կարկուտի շերտը հասել է 5սմ-ի. մեծ վնասներ կան 17:48 26 Հունիս 2022
- 23-ամյա տղան Ցեղասպանության թանգարանից ցած է նետվել. հեռախոսում հայտնաբերվել է հաղորդագրություն 17:26 26 Հունիս 2022
- Սոչիում ջրի վարարման հետեւանքով անհետացած 4 զբոսաշրջիկներին դեռ որոնում են 17:02 26 Հունիս 2022
- Ստեփանակերտում խստացված ռեժիմով ծառայություն է անցկացվում․ ԱՀ ՆԳՆ 16:39 26 Հունիս 2022
- Արցախը թեկուզ վիրավոր, թեկուզ ո'չ Հայաստանի ուղիղ պատասխանատվության ներքո, բայց շարունակում է մնալ Հայաստանի վահանը. Պողոսյան 15:56 26 Հունիս 2022
Փոխկապակցված նորություններ
-
10:30 26 Հունիս 2022 Տեսնենք, թե Նիկոլն ու Արարատը ինչ ծաղկեպսակ կուղարկեն սգո սրահ. Հրանտ Մելիք-Շահնազարյան Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, արձագանքելով Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ հայտարարությանը, գրում է. «Լավրովի՝ Բաքվում արված երեկվա հայտարարություններից մի կարևոր կետ, կարծես, դուրս է մնացել հասարակության ուշադրությունից։ Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակումների ու գործունեության մասին՝ վերջինս ասել է, որ դրանք բոլորն այլևս արդիական չեն, բացի վերջնական նպատակից։ «Իսկ վերջնական նպատակը հենց այն էր, որպեսզի ազատագրվեն Ղարաբաղը շրջապատող շրջանները և լուծվեն բուն Ղարաբաղի և նրա բնակչության կենսագործունեության հարցերը»։ Համաձայնվեք՝ ստոր նպատակադրում է։ Եվ հարց է առաջանում, թե դա ու՞մ նպատակն էր՝ Մինսկի խմբում համանախագահող բոլոր երկրների, թե՞ նրանցից ոմանց։ Որովհետև միջնորդների հայտարարություններում մինչ այս նման նպատակ մենք երբեք չենք տեսել։ Ճիշտ հակառակը՝ նպատակը հայտնի սկզբունքների վրա հիմնված, հայկական և ադրբեջանական կողմերի համար ընդունելի խաղաղությունն էր։ Մի բան կարող եմ միայն վստահ ասել՝ Հայաստանը նման նպատակ չի ունեցել։ Եվ սա միանշանակ է։ Ինչպես նաև միանշանակ է այն, որ մեր աչքի առջև նոր հակահայկական նպատակներ են ձևավորվում ու կյանքի կոչվում։ Իսկ պաշտոնական Երևանը լուռ է։ Խոսելիս էլ, փաստորեն, հավանություն է տալիս Բաքվում մշակված օրակարգի դրույթներին։ Լավրովը երեկ հայտարարեց ԵԱՀԿ ՄԽ հոգեհանգիստի մասին։ Տեսնենք, թե Նիկոլն ու Արարատը ինչ ծաղկեպսակ կուղարկեն սգո սրահ»։
-
23:34 25 Հունիս 2022 Ի՞նչ «Վահագի գործի» մասին է խոսում Գագիկ Ջհանգիրյանը և ինչպե՞ս է ստացվել, որ նախապես է իմացել դրա մասին. yerevan.today Ի՞նչ «Վահագի գործի» մասին է խոսում Գագիկ Ջհանգիրյանը և ինչպե՞ս է ստացվել, որ նախապես է իմացել դրա մասին. yerevan.today
-
11:10 25 Հունիս 2022 Ուղիղ․ Ապարանում սպանվածների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում Ապարանում սպանվածների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում
Տնտեսություն
-
14:21 25 Հունիս 2022 Ագարակ քաղաքում վթարային ջրանջատում կլինի Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
-
10:06 25 Հունիս 2022 «Փաստ». Բնակիչներն ահազանգում են. ի՞նչ է կատարվում խմելու ջրի հետ, ու ի՞նչ է պարզաբանում «Վեոլիա Ջուր»-ը «Փաստ». Բնակիչներն ահազանգում են. ի՞նչ է կատարվում խմելու ջրի հետ, ու ի՞նչ է պարզաբանում «Վեոլիա Ջուր»-ը
-
09:34 25 Հունիս 2022 «Փաստ». «ԿԲ-Կառավարություն Հակասություններից տուժում են տնտեսությունը, քաղաքացին» «Փաստ». «ԿԲ-Կառավարություն Հակասություններից տուժում են տնտեսությունը, քաղաքացին»
Հասարակություն
-
09:15 27 Հունիս 2022 Հանրապետության մի շարք տարածքներում կդադարեցվի ջրամատակարարումը Հանրապետության մի շարք տարածքներում կդադարեցվի ջրամատակարարումը
-
23:43 26 Հունիս 2022 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
-
22:45 26 Հունիս 2022 Թուրքիան լուրջ տնտեսական ճգնաժամի առջեւ է կանգնած. Չավուշօղլու Թուրքիան լուրջ տնտեսական ճգնաժամի առջեւ է կանգնած. Չավուշօղլու