04:00:20 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Չինաստանում Ռուսաստանի մասին ԱՄՆ-ի հայտարարության մեջ աղետի ազդանշան են նկատել

    19:39 22 Մայիս 2022

    Ռուսական պետական ակտիվները արգելափակելու՝ Վաշինգտոնի որոշումը խափանել է օտարերկրյա ներդրողների վստահությունը ամերիկյան ֆինանսական ինստիտուտների նկատմամբ, գրում է չինական Global Times պարբերականը:

    «Միակողմանի պատժամիջոցների հետեւանքով ԱՄՆ-ը տասնյակ միլիարդներով սառեցրել է՝ ռուսաստանցիներին եւ նրանց կառավարությանը պատկանող ակտիվները։ Եթե երկիրը, հետապնդելով իր շահադիտական քաղաքական շահերը, պատրաստ է վայրկյանների ընթացքում խլել պետական եւ մասնավոր արտասահմանյան հաշիվները, ապա քաղաքական գործիչների ոչ մի խոսք չի համոզի օտարերկրյա ներդրողներին՝ նրանց կապիտալի անվտանգ լինելու մեջ», — ասված Է հրապարակման մեջ:

    Հոդվածագիրը ուշադրություն է դարձրել ԱՄՆ ֆիննախի ղեկավար Ջանեթ Յելենի արտահայտությանը՝ Ուկրաինայի օգտին ռուսական ակտիվների բռնագրավման անօրինականության մասին, բայց այն համարել է ոչ թե բանականության ձայն, այլ ավելի շուտ բանավեճի սկիզբ այն մասին, թե ինչպես ստանալ այդ ակտիվները օրինական կերպով զավթելու հնարավորություն:

    «Թվում է, թե ԱՄՆ-ն խաղարկում է «լավ ոստիկան-վատ ոստիկան» ռազմավարությունը, որտեղ Սպիտակ տունը եվրոպական դաշնակիցներին հանգստացնելու փորձի ժամանակ կոչ է անում ձերբակալել ռուսական պետական հաշիվները, իսկ Յելենը միեւնույն ժամանակ փորձում է համոզել օտարերկրյա ներդրողներին, որ ԱՄՆ — ում իրենց փողերը պահելն առաջվա պես անվտանգ է», - նշել է չինացի լրագրողը:

    Global Times-ի կարծիքով՝ Վաշինգտոնն ամերիկյան ֆինանսական համակարգին «մահացու պայմանագիր» է ստորագրել այն պահին, երբ որոշում է կայացրել միակողմանի պատժամիջոցների միջոցով արգելափակել ռուսական պահուստները:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս