05:55:10 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Թուրքիայում նորից անտառային հրդեհ է սկսվել

    14:47 15 Սեպտեմբեր 2021

    ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Թունջելիի (Դերսիմ) նահանգի Օվաջըքի շրջանի Յայլագյունու (քրդ․՝ Սևքու) և Օթուլբահչե (քրդ․՝ Խեզքու) գյուղերի միջև ընկած անտառածածկ տարածքներում հրդեհ է բռնկվել։

    Դերսիմի քաղաքապետ Ֆաթիհ Մեհմեդ Մաչօղլուն Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ հրդեհի պատճառն այդ շրջանում իրականացված ռազմական գործողությունն է։

    Տեղական աղբուրները հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին Օվաջըքում իրականացված ռազմական օպերացիայի ընթացքում շրջանը ռմբակոծվել է շուրջ 20 րոպե, ինչի հետևանքով էլ անտառն սկսել է այրվել։ Նշվում է, որ հրդեհը վերահսկողության տակ առնելու համար որևէ միջամտություն չի արվում։

    Նշենք, որ օգոստոսին Հոզաթի և Օվաջըքի շրջանների միջանկյալ գոտում անվտանգության ուժերի և «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) անդամների միջև տեղի ունեցած բախման հետևանքով բռնկված անտառային հրդեհը մարելու համար ևս երկար ժամանակ աշխատանքներ չէին իրականացվել։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս