00:21:15 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Խաղաղապահ զորախումբը ադրբեջանական կողմից հրադադարի խախտման դեպք է արձանագրել

    20:56 24 Նոյեմբեր 2022

    Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորախումբն այսօր՝ նոյեմբերի 24-ին, իր պատասխանատվության գոտում ադրբեջանական կողմից հրադադարի խախտման մեկ դեպք է արձանագրել:

    «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:

    Միջադեպը գրանցվել է Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի հարևանությամբ: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Զորախմբի հրամանատարությունը հայկական ու ադրբեջանական կողմերի հետ համագործակցությամբ հետաքննում է միջադեպի մանրամասները:

    Նշվում է նաև, որ զորախմբի կողմից պարեկություն է իրականացվել երեք ուղղություններով՝Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս