11:20:35 -6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գործողություններ ենք անում, որ մարդիկ ավելի բարձր եկամուտ ստանալու հնարավորություն ունենան. Քերոբյան

    16:21 12 Հունվար 2022

    Մեր երկրում կա գնաճ։ Դեկտեմբերի ցուցանիշը 7.7 տոկոս է, որն ավելի քիչ է, քան նոյեմբերի ցուցանիշը։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

    Նախարարը նշեց, որ թե՛ կառավարությունը, թե՛ ԿԲ-ն մտահոգ են ինֆլյացիան զսպելու հարցում, քանի որ դա անմիջապես ազդում է մարդկանց կյանքի որակի, բարեկեցության վրա։

    «ԿԲ-ն դեկտեմբերին վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրեց կես տոկոսով և այս քայլը ցույց է տալիս, որ ԿԲ-ն գործողություններ է անում գնաճը զսպելու համար։ Մենք էլ մեր գործողություններն ենք անում, որ մարդիկ հնարավորություն ունենան ավելի բարձր եկամուտ ստանալու, հնարավորություն ունենան ավելի լավ աշխատատեղեր ունենալ և այդ առումով բազմաթիվ ծրագրեր կան»,-ասաց Վահան Քերոբյանը։

    Վերջինս նշեց, որ կառավարության նիստերում ընդգրկվող բոլոր նախագծերն էլ մարդկանց համար են և դրանցից յուրաքանչյուրի արդյունքում այս կամ այն խմբի մարդիկ նախատեսում են, որ պետք է ավելի լավ ապրեն։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս