06:54:05 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Այսօր իշխանության ներկայացուցիչները լեգիտիմացրին թշնամու գործողությունները

    19:31 14 Սեպտեմբեր 2021

    Հատված կառավարության ծրագրից (աղետագրից)

    •Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու ապահովելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումը:

    Կարևորելով Իրանի Իսլամական Հանրապետության տարածաշրջանային դերակատարությունը` Կառավարությունը ձգտելու է ավանդական բարիդրացիական հարաբերություններն Իրանի հետ է՛լ ավելի զարգացնել։ Համագործակցության շրջանակներում ակտիվ քայլեր են իրականացվելու տնտեսական բաղադրիչի մեծացման ուղղությամբ, այդ թվում՝ ԵԱՏՄ բազմակողմ համագործակցության շրջանակներում:

    Այս առումով կարևորվում են համատեղ ջանքերը լոգիստիկ, ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտային փոխկապակցվածության, էներգետիկ և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ծրագրերի իրականացման համար:

    Հիշեցնեմ, որ այս օրերին Ադրբեջանի ոստիկանական ուժերը գումար են գանձում իրանական բեռնատարների վարորդներից՝ ստանալով անհրաժեշտ տեղեկատվություն, փաստացի խնդիր առաջացնելով լոգիստիկայի տեսանկյունից, ինչպես նաև նպաստելով ապրանքի ինքնարժեքի բարձրացման հարցում:

    Բարոյական կողմը անգամ, որը վերաբերում է մեր սուվերենությանը չեմ էլ քննարկում: Այսօր իշխանության ներկայացուցիչները ճանապարհի այդ հատվածը որակեցին որպես Սովետական Ադրբեջանի մաս, ըստ այդմ լեգիտիմացնելով թշնամու գործողությունները և ամրագրելով այն որպես անշրջելի իրողություն:

    #Աղետագիր

     

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս