23:26:54 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդներում ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի

    23:13 10 Մայիս 2022

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդներ պաշտոնական այցի շրջանակում «Բոսկամպ» գերեզմանոցում ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ: «Արմենպրես»-ից տեղեկանում է, որ Նիկոլ Փաշինյանին ուղեկցել են ՀՀ արտաքին գործերի նախար Արարատ Միրզոյանը, Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, ովքեր ևս ծաղիկներ խոնարհեցին խաչքարի մոտ:

    Ծաղիկներ խոնարհեցին նաև Դրենթե նահանգում թագավորի հանձնակատար Յետա Կլայնմսման, Ասենի քաղաքապետ Մարկո Աուտը, Թինարլոյի քաղաքապետ Մարսել Թայսենը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս