14:01:45 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՀԱՊԿ-ից դուրս գալը հերթական հիմարությունը կլինի․ Ռոբերտ Քոչարյանը

    12:47 28 Սեպտեմբեր 2022

    Պետք է վերագնահատենք մեր անվտանգային ճարտարապետությունը, շատ սթափ գնահատենք՝ որ պետությունները կարող են ազդել Ադրբեջանի եւ Թուրքիայի վրա․ ազդեցության այդ լծակները Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի կողմից շեշտակի նվազել են։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով  տարածաշրջանային իրավիճակին եւ Թուրքիային ու Ադրբեջանի զսպելու հնարավորություններին։

    Երկրորդ նախագահի գնահատմամբ՝ ՀԱՊԿ-ն Թուրքայի եւ Ադրբեջանի վրա ազդեցություն հնարավորություն ընդհանրապես չունի։

    «Հենց այս ամբիոնում այս մասին իմ կարծիքը ես ձեզ ասել եմ՝ դեռ նախքան վերջին իրադարձությունները։ ՀԱՊԿ-ի բոլոր երկրներն Ադրբեջանի հետ շատ ավելի լավ հարաբերություններ ունեն, քան Հայաստանը, եւ մտածել, որ ՀԱՊԿ-ը կարող է քայլեր ձեռնարկել, աշխարհաքաղաքական անմեղսունակություն է»,- նկատեց Քոչարյանը։ 

    Այդուհանդերձ, երկրորդ նախագահի համոզմամբ, ՀԱՊԿ-ից դուրս գալը եւս մեկ հիմարություն կլինի։ 

    «ՀԱՊԿ-ի շրջանակում կան պայմանագրեր, որոնք շատ կարեւոր են զենք-զինամթերք գնելու համար։ Պետք է որոշ վճռական քայլերի գնանք՝ գիտակցելով, որ այո, պետք է համոզել Ռուսաստանին մեր անվտանգության համակարգը համալրել նոր կոմպոնենտներով։ Ես համոզված եմ, որ հնարավոր է դա բացատրել ռուսական կողմին, միգուցե, եռակողմ մի նոր ֆորմատ ձեւավորել, քանի որ շահերը համընկնում են, եւ Ռուսաստանն Իրանի հետ բավականաչափ ջերմացնում է հարաբերությունները։ Համոզված եմ նաեւ, որ սա հնարավոր է բացատրել նաեւ Միացյալ Նահանգներին։ Դո՞ւր կգա իրենց՝ ո՛չ, առաջարկու՞մ են այլընտրանք, չենք առաջարկում։ Սա այն վիճակն է, երբ պետք է ավելի համարձակ լինի ներսում, այլ նաեւ դրսի հետ հարաբերություններում»,- հայտարարեց Քոչարյանը։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ