- Բենզինի և դիզվառելիքի շուկայում առկա է պաշարների սղություն․ տեղի է ունեցել Արցախի օպերատիվ շտաբի նիստ
- Բրիտանական կառավարական ֆինանսավորմամբ ՀԿ-ն 350․000 ֆունտ ստերլինգ է հատկացրել Լաչինի միջանցքի փակումից տուժածների համար
- Արցախի ՄԻՊ-ն աշխատանքային այցով գտնվում էր Թեհրանում. Նա մասնակցել է հանրահավաքի
- Երևանում վնասազերծել են փախուստի դիմած, մարտական նռնակով զինված Opel-ի վարորդին
- Հայտնաբերվել է հայրը, ով 5 տարի չարամտորեն խուսափել է պահել երեխային
- Հետախուզվող 31-ամյա օտարերկրացի Ամիրին գտել են Արշակունյաց պողոտայում
- Եղանակը Հայաստանում
- ԵՊՀ ռեկտորը նախագահին է ներկայացրել համալսարանում իրականացվող կրթական և ակադեմիական բարեփոխումներն ու ծրագրերը
- 2022-ին Հայաստանում գրանցվել է 14,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ. Աննշան աճել է նաև գյուղատնտեսությունը
- Լույս է տեսել «Ծննդօգնությունը Հայաստանում․ իրավունքներ և իրավակարգավորումներ» հետազոտությունը
Ճանաչեք հիվանդությունները դեմքով. հետծննդաբերական դեպրեսիա
01:30 10 Դեկտեմբեր 2022Հետծննդաբերական դեպրեսիան (որի ախտանշանները քիչ են տարբերվում սովորական դեպրեսիայի ախտանշաններից) վտանգավոր է ոչ միայն նորաթուխ մայրերի, այլեւ նորածինների համար։ Լոնդոնի հիգիենայի եւ մերձարեւադարձային բժշկության դպրոցի եւ Սանգաթ կենտրոնի աշխատակիցների համատեղ հետազոտությունները ցույց են տվել, որ երեխաների 44 տոկոսը, որոնք դեպրեսիվ մայրիկներ ունեն, զարգացման սանդղակի վատ ցուցանիշներ են ցուցադրել։
Մինչդեռ առողջ մայրիկներ ունեցող երեխաների պարագայում այդ ցուցանիշը երեխաների ընդհանուր թվի 20 տոկոսն է կազմել։ Զարգացման դանդաղման պատճառն այն է, որ հետծննդաբերական դեպրեսիա ունեցող մայրերը չեն կարողացել կրծքով կերակրել եւ օգտագործել են մանկական խառնուրդներ։
Ինչո՞ւ է առաջանում հետծննդաբերական դեպրեսիա
Ինչո՞ւ է առաջանում հետծննդաբերական դեպրեսիա, եւ արդյո՞ք կարելի է խուսափել դրանից։ Հետծննդաբերական (այն բժշկության մեջ անվանում են նաեւ «պոստնատալ») դեպրեսիան առաջին անգամ նկարագրվել է դեռեւս Հիպոկրատի աշխատություններում։
Բայց դեպրեսիվ խանգարման (որն առաջանում է անմիջապես ծննդաբերությունից հետո) այս տեսակի առաջին լուրջ գիտական հիմնավորումները հայտնվել են միայն XX դարում։ Ըստ վիճակագրության՝ ամբողջ աշխարհում մայրերի միջինը 13 տոկոսը տառապում է այդ դեպրեսիայով, ինչը դրսեւորվում է ամբողջ օրվա ընթացքում տրամադրության կտրուկ վատացմամբ, կյանքի եւ ցանկացած հաճույքի հանդեպ հետաքրքրության կորստով, մռայլ ապագայի սպասմամբ, քնի եւ ախորժակի խանգարմամբ, երեխայի հանդեպ կապվածության զգացման բացակայությամբ։ Ժամանակին չհայտնաբերված եւ, հետեւաբար, չբուժված դեպրեսիան կարող է հանգեցնել այնպիսի լուրջ հոգեկան հիվանդության, ինչպիսին է երկբեւեռ փսիխոզը (ընդհուպ մինչեւ ինքնասպանությունների փորձերը)։
Հետծննդաբերական դեպրեսիայի ենթարկվելու ամենաքիչ «շանս ունեն» ուշ՝ 30-ից հետո ծննդաբերող կանայք։ Վալենսիայի պոլիտեխնիկական ինստիտուտի գիտնականները պարզել են, որ հետծննդաբերական դեպրեսիայի առաջացման ռիսկը տարիքի հետ կրճատվում է։ Նրանք մշակել են մեթոդիկա, որը թույլ է տալիս կանխատեսել հետծննդաբերական դեպրեսիան 80 տոկոս դեպքերում՝ գնահատելով ռիսկի այնպիսի գործոնները, ինչպիսին են ժառանգականությունը, հոգեկան խնդիրների առկայությունն ընտանիքի անդամների շրջանում, երիտասարդ մայրերին սոցիալական աջակցության մակարդակը եւ այլն։
Հայրիկների հետծննդաբերական դեպրեսիան
Ամերիկյան Նորֆոլք քաղաքի (Վիրջինիա) բժշկական համալսարանի գիտնականների հետազոտություններն ապացուցել են. տղամարդիկ կանանց հավասար կարող են տառապել հետծննդաբերական դեպրեսիայով։ Մասնագետներն ուսումնասիրել են 43 հետազոտություն, որոնց մասնակցել է 28 հազար մարդ 1980-2009թթ. ընթացքում։ Դրանցում ուսումնասիրվել է հայրերի պահվածքն այն բանից հետո, երբ նրանց երեխաները եղել են 3 ամսականից մինչեւ մեկ տարեկան։ Պարզվել է, որ հայրերի մոտ 10 տոկոսը հետծննդաբերական դեպրեսիա է ունեցել։ Համեմատության համար. տղամարդկանց միայն 5 տոկոսն է տառապում դեպրեսիայով մեկ տարվա ընթացքում։ Հետազոտությունների հեղինակներ՝ դոկտորներ Ջեյմս Փոլսոնի եւ Շառլեյն Բեյզմորի կարծիքով՝ «դա նշանակում է, որ երեխայի սպասող կամ հայր դարձած տղամարդկանց դեպրեսիան լուրջ սոցիալական խնդիր է»։
Ինչպե՞ս բուժել հետծննդաբերական դեպրեսիան
Ամերիկացի մանկաբույժները գտել են հետծննդաբերական դեպրեսիայից ազատվելու պարզ միջոց։ Նրանց կարծիքով՝ հետծննդաբերական դեպրեսիայի կանխարգելման համար բավական է ամեն օր 3 ժամվա ընթացքում հպվել երեխայի մաշկին ձեռքերով կամ այտերով, սենսորային շփում իրականացնել եւ շոյել։ Դա 80 տոկոսով իջեցնում է խնդրի առաջացման հավանականությունը, քանի որ այդ ժամանակ կանանց արյան մեջ մշակվում է օքսիտոցին հորմոնը, որը բարելավում է ինքնազգացողությունն ու վստահություն հաղորդում։ Այդ հպումները նպաստավոր ազդեցություն են ունենում նաեւ նորածինների համար։ «Մաշկ-մաշկ հպումները նվազեցնում են երեխայի նյարդայնությունը, նրանք ավելի քիչ են լալիս եւ ավելի լավ են քնում՝ մորը հանգստանալու եւ տամադրությունը լավացնելու հնարավորություն տալով»,- համոզված են գիտնականները։ Բացի այդ, օգտակար է ոչ միայն երեխային շոյելը, այլեւ օրը 2 ժամ «կենգուրուում» գրկած պահելը։ «Այս թերապիան ամենաարդյունավետն է եղել հետծննդաբերական դեպրեսիայի կանխարգելման այլ մեթոդիկաների շարքում»,- նշել են մանկաբույժները։
Հետծննդաբերական դեպրեսիայի դեմ եւս մեկ արդյունավետ միջոց է Օմեգա-3 հագեցած ճարպաթթուների կանոնավոր ընդունումը հղիության ժամանակ, որոնք մեծ քանակությամբ պարունակվում են ձկան յուղում եւ ընկույզներում։ Փորձի շրջանակում գիտնականները 26 հղի կանանց առաջարկել են ընդունել ձկան յուղի պատիճներ եգիպտացորենի ձեթով։ Կանայք պատիճներն սկսել են ընդունել հղիության 24-րդ շաբաթից եւ շարունակել են դա անել ծննդաբերությունից հետո։ Ծննդաբերությունից հետո գիտնականները փորձել են պարզել, թե արդյոք կանայք հետծննդաբերական դեպրեսիայի ախտանշաններ զգում են։ Պարզվել է, որ ապատիայի եւ անտարբերության ավելի արտահայտված նշաններ ունեցել են այն կանայք, որոնք ընդունել են պատիճները եգիպտացորենի ձեթի հետ։ Ձկան յուղ ընդունած կանայք ավելի հաճախ են լավ տրամադրություն ունեցել եւ լի են եղել լավատեսությամբ։ Գիտնականները կարծում են, որ հագեցած ճարպաթթուների այս ազդեցությունը կապված է նյարդային համակարգի վրա դրանց ազդեցության հետ։ Օմեգա-3-ը սնուցում է ուղեղի բջիջները՝ նպաստելով նյարդային իմպուլսների ավելի լավ հաղորդմանը եւ դրանով իսկ կանխում է գրգռվածությունն ու ուժերի անկումը։
Լրահոս
- Հայտնաբերվել է հայրը, ով 5 տարի չարամտորեն խուսափել է պահել երեխային 17:08 31 Հունվար 2023
- Հետախուզվող 31-ամյա օտարերկրացի Ամիրին գտել են Արշակունյաց պողոտայում 16:57 31 Հունվար 2023
- Եղանակը Հայաստանում 16:46 31 Հունվար 2023
- 2022-ին Հայաստանում գրանցվել է 14,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ. Աննշան աճել է նաև գյուղատնտեսությունը 16:35 31 Հունվար 2023
- Լույս է տեսել «Ծննդօգնությունը Հայաստանում․ իրավունքներ և իրավակարգավորումներ» հետազոտությունը 16:24 31 Հունվար 2023
- Բենզինի և դիզվառելիքի շուկայում առկա է պաշարների սղություն․ տեղի է ունեցել Արցախի օպերատիվ շտաբի նիստ 16:16 31 Հունվար 2023
- Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի լիազորությունները կկատարի պրոռեկտորը․ ԿԳՄՍՆ պարզաբանումը 16:13 31 Հունվար 2023
- Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ գլխավոր տնօրենին ներկայացրել է իրավիճակն Արցախում․ Հեբրեյեսուսը մտահոգություն է հայտնել 16:02 31 Հունվար 2023
- Բրիտանական կառավարական ֆինանսավորմամբ ՀԿ-ն 350․000 ֆունտ ստերլինգ է հատկացրել Լաչինի միջանցքի փակումից տուժածների համար 15:59 31 Հունվար 2023
- Մել Գիբսոնն այցելել է Գլենդելի Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցի 15:51 31 Հունվար 2023
- Արցախի ՄԻՊ-ն աշխատանքային այցով գտնվում էր Թեհրանում. Նա մասնակցել է հանրահավաքի 15:48 31 Հունվար 2023
- Արձակուրդ գնալը կլինի պարտադիր. Աշխատանքային օրենսգրքում նախատեսվում են փոփոխություններ 15:40 31 Հունվար 2023
- Երևանում վնասազերծել են փախուստի դիմած, մարտական նռնակով զինված Opel-ի վարորդին 15:31 31 Հունվար 2023
- Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օրը կնշվի փետրվարի 4-ին 15:29 31 Հունվար 2023
- Նարեկ Մկրտչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել տեսչական մարմնի կառավարման խորհրդի 2023 թ. անդրանիկ նիստը 15:18 31 Հունվար 2023
- Երուսաղեմում հարձակումների կապակցությամբ ոստիկանության ներկայացուցիչը այցելել է Հայոց պատրիարքարան 15:07 31 Հունվար 2023
- ԵՊՀ ռեկտորը նախագահին է ներկայացրել համալսարանում իրականացվող կրթական և ակադեմիական բարեփոխումներն ու ծրագրերը 14:58 31 Հունվար 2023
- Թրամփն իր հարցազրույցը հրապարակելու համար դատի է տվել Washington Post-ի լրագրող Վուդվորդին 14:53 31 Հունվար 2023
- Ոսկին էժանացել է 14:42 31 Հունվար 2023
- Փեշավարում մզկիթի պայթյունի զոհերի թիվը հասել է 90-ի 14:31 31 Հունվար 2023
Փոխկապակցված նորություններ
-
00:39 31 Հունվար 2023 Հոնկոնգյան Clot ապրանքանիշը 20-ամյակի կապակցությամբ Levi's-ի հետ համատեղ հավաքածու է թողարկել Հոնկոնգյան Clot ապրանքանիշը 20-ամյակի կապակցությամբ Levi's-ի հետ համատեղ հավաքածու է թողարկել
-
00:18 31 Հունվար 2023 «Օսկար 2023»-ի առաջադրված դերասան Ջեյմս Մարտինն աշխատում է սրճարանում «Օսկար 2023»-ի առաջադրված դերասան Ջեյմս Մարտինն աշխատում է սրճարանում
-
00:00 31 Հունվար 2023 45 տարեկանում քաղցկեղից մահացել է «Գերբնականը» ֆիլմի դերասանուհի Էննի Վերշինգը 45 տարեկանում քաղցկեղից մահացել է «Գերբնականը» ֆիլմի դերասանուհի Էննի Վերշինգը
Online կինոաշխարհ
-
12:01 9 Փետրվար 2022 «Օսկար- 2022»-ի հավակնորդ ֆիլմերը Կինոարվեստի և գիտության ակադեմիան հրապարակել է Օսկարի 94-րդ մրցանակաբաշխության հավակնորդներին։
-
09:54 27 Օգոստոս 2018 Առաջին անգամ Հայաստանում. կատակերգական սիրավեպ երևակայականի և իրականի սահմանագծին Սեպտեմբերի 7-ից կինոթատրոններում
-
05:08 23 Օգոստոս 2018 «All or Nothing». «Մանչեսթեր Սիթիի» նոր ֆիլմը Անգլիական «Մանչեսթեր Սիթին» նոր դոկումենտալ ֆիլմ է պատրաստում, որը պատմում է թիմի նախորդ մրցաշրջանում ռեկորդային 100 միավորների և չեմպիոնության մասին։