15:02:50 -7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Իշխանությունները Գագիկ Ջհանգիրյանին փոխարինող կգտնեն. «Ժողովուրդ»

    09:59 1 Դեկտեմբեր 2021

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կառավարության՝ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուները փոխանցում են, որ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանին փոխարինող կգտնեն:

    Բանն այն է, որ իշխանությունները դատական համակարգում չեն կարողանում հասնել ցանկալի արդյունքի: Մասնավորապես, այս խոսակցությունը առաջացել է այն բանից հետ, երբ ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատավորները համատարած հրաժարվում են քննել նախկին պաշտոնյաների գործերը կամ քննած գործերով էլ մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցնում են:

    Ասել է թե՝ իշխանությունները դատական համակարգում չեն կարողանում հասնել իրենց ցանկալի արդյունքին, ուստի ներքին քննարկման ժամանակ խոսել են ԲԴԽ նախագահի փոփոխման մասին: Ստացվում է, որ վարչապետը դժգոհ է Գագիկ Ջհանգիրյանի կողմից իրականացված դատական համակարգի ռեֆորմներից:

    «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս առիթով անձամբ Գագիկ Ջհանգիրյանից մեկնաբանություն ստանալ, սակայն նա փոխանցեց, որ առաջիկա օրերին մամուլի ասուլիս կհրավիրի եւ կպատասխանի բոլոր հարցերին»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս