15:15:22 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

    20:03 6 Դեկտեմբեր 2021

    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները պետական վերահսկողություն են իրականացրել «Անամել» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

    Մասնավորապես՝ պարզվել է, որ արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերն ունեն վերանորոգման կարիք, արտադրամասում ապահովված չէ պաշտպանությունը խաչաձև աղտոտումից, բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն ենթարկվում պատշաճ մաքրման ու ախտահանման, կենցաղային հատվածները չեն համապատասխանում հիգիենայի պահանջներին, աղբի հավաքման համար տեղադրված չեն անջրաթափանց, կափարիչներով փակվող կուտակիչ տարողություններ:

    ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ «Անամել» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս