12:22:11 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Փորձեմ առանց ՊՆ-ին վնասելու ներկայացնել, թե ինչ ա կատարվում էն հատվածում որտեղ եղել եմ երեկ

    14:30 26 Սեպտեմբեր 2022

    Փորձեմ առանց ՊՆ-ին վնասելու ներկայացնել, թե ինչ ա կատարվում էն հատվածում որտեղ եղել եմ երեկ: Զորքը տեղակայված ա առաջնագծում ու թշնամու հարձակման հետևանքով հետ վերադառնալու տեղ չունեն(մանրամասները անձնական նամակով): Բաց դաշտերն են դարձել տղերքի լողանալու, սնվելու, քնելու վայրերը: Դիրքերում արդեն զգացվում ա ձմռան շունչը, գիշերվա ժամերին ջերմաստիճանը հասնում ա 0-ի: Չնայած էս ամենին տղերքը ամուր կանգնած են ու ավելի համախմբված քան երբևէ:

    Տղերքի հետ խոսալուց հարցրեցի, թե ինչի կարիք ունեն, մենք ինչ կարանք անենք: Հիմա թվարկեմ էն ամենը ինչ պետք ա շտապ հավաքենք.

    1) Տաք հագուստ: Մուգ գույնի սվիտրներ: Էջմիածնում հատը 4.000 դրամով գնելու տարբերակ կա, գրեք ինձ` ձեզ կապի կհանեմ իրենց հետ:

    2) Նասկի, մայկա, տռուսիկ: Նորից մուգ գույնի ու որքան հնարավոր ա շատ: Կարող եք հավաքել ձեր մոտ, ես կմոտենամ ցանկացած վայրից կվերցնեմ:

    3) Գլխարկ և ձեռնոց: Զինվորական խանութներում նման գլխարկները վաճառում են 1000 դրամով, ձեռնոցները 800:

    Էրեկ մենք մեր հետ տարել էինք, բայց շատ քիչ էր: Սարերում անթիվ տղերք կան ու պետք ա բոլորս մի մարդու նման թիկունք դառնանք էդ տղերքին:

    Եթե կցանկանաք դրամական փոխանցում կատարել ուրեմն`

    Idram 585904478

    Convers bank հաշվեհամար 1930047474270200 Ավետիսյան Հրանտ

    Քարտի վրայի թվեր 4847040001084032

    Շատերիդ անհատապես գրելու եմ ու խնդրեմ, որ օգնեք, այլ տարբերակ չկա, եղանակները օր օրի ցրտում են, ժամանակ չունենք:

    Չմոռանաք գրառումը տարածել որքան հնարավոր ա շատ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս