10:53:28 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԱԺ պատգամավորները երկու ընթերցմամբ հավանություն տվեցին ԱԱԾ արխիվների ոչնչացման մասին սկանդալային օրենքին

    20:00 24 Նոյեմբեր 2022

    Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ԱԺ պատգամավորները երկու ընթերցմամբ հավանություն տվեցին ԱԱԾ արխիվների ոչնչացման մասին սկանդալային օրենքին։

    Պատգամավորները հավանություն տվեցին գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխությունների, այդ թվում՝

    Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ;

    «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին»  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ;

    Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթ;

    ՀՀ ընտրական օրենսգրքում (Սահմանադրական օրենք) լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթ;

    «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթ։

    Վերջին օրենսդրական նախաձեռնությունն ամենասկանդալայինն էր ցուցակում։

    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, մասնավորապես, հայտարարեց, որ խորհրդարանի քննարկմանը ներկայացված օրենսդրական փոփոխությունները, ըստ էության, առաջարկում են ԱԱԾ-ին հնարավորություն տալ ոչնչացնել արխիվային փաստաթղթերը՝ նախքան դրանց գաղտնազերծումը։ Նա հիշեցրեց, որ գործող նորմերով ԱԱԾ-ն կարող է միայն գաղտնազերծել փաստաթղթերը։

    Իսկ այժմ ԱԱԾ-ն կարող է  ոչնչացնել դրանք նախքան գաղտազերծումը։

    Օրենսդրական նախաձեռնության մեջ նոր ձեւակերպում է գրված՝ «գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով»։

    Նախագիծը ներկայացնող ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը տեղեկացրեց, որ նշված խնդիրը կարգավորվել է դեռեւս 1996 թվականին «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքով: Այն նախատեսում է ոչնչացման ենթակա նյութերի պահպանման ժամկետները։ Սիմոնյանը մեջբերեց նաեւ կառավարության՝ 2002 թվականի փետրվարի 22-ի որոշումը։ Այնտեղ, մասնավորապես, նախատեսված է պետական արխիվին հանձնելու կամ պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող գաղտնազերծված փաստաթղթերի ոչնչացման կարգը, որոնց պահպանման ժամկետը լրացել է։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս