08:09:53 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՄԻՊ աջակցությամբ հաշմանդամություն ունեցող անօթևանը տեղափոխվել է տուն-ինտերնատ

    19:13 14 Հոկտեմբեր 2021

    Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին խնամքի հաստատություն տեղափոխվելուն աջակցելու հարցում: Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը:

    Նա տեղեկացրել է, որ ունի 3-րդ խմբի հաշմանդամություն, անօթևան է, չունի դրամական միջոցներ դեղերի, կացարանի ձեռքբերման համար:

    Դիմումն ընդունվել է քննարկման և գրություններ են ուղարկվել իրավասու մարմիններին: Արդյունքում, օգոստոսի 26-ից քաղաքացին բնակվում է Հայաստանի տուն-ինտերնատներից մեկում:

    Պաշտպանի աշխատակազմ նման բնույթի դիմումներ ստացվում են պարբերաբար: 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս