17:37:41 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ռազմա-քաղաքական, ահաբեկչական, բնական ու տեխնածին աղետները դարձել են մեր հանրային կյանքի ուղիղ սպառնալիքը

    11:37 15 Օգոստոս 2022

    Շուրջ չորս տարի մենք ապրում ենք մարդկային, տարածքային, նյութական ու բարոյահոգեբանական կորուստների ծանր շրջափուլում: Ռազմա-քաղաքական, ահաբեկչական, բնական ու տեխնածին աղետները դարձել են մեր հանրային կյանքի ուղիղ սպառնալիքը: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

    Պետք է զինվենք համբերությամբ, ցուցաբերենք բարձր կազմակերպվածություն ու պատասխանատվություն, գիտակցված վարքով հասկանանք և գնահատենք մեր շուրջը տեղի ունեցող բոլոր երևույթները: Զերծ մնանք այնպիսի գործողություններից, որոնք կարող են ունենալ ծանր հետևանքներ:

    Փոխադարձ հարգանքի, սիրո, համերաշխության, համախմբվածության ու միմյանց նկատմամբ հոգատարության միջոցով մենք կարող ենք հաղթահարել ցանկացած փորձություն:

    Ցավակցում եմ պայթյունի և հրդեհի զոհ դարձած մեր հայրենակիցների հարազատներին:

    Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժած հայրենակիցներին:

    Հ.Գ. 1

    Դավաճանված պատերազմում 5000-ից ավելի զոհ տված ու հսկայական Հայրենիք կորցրած Հայաստանի շուկայում այդքան մեծ քանակի հրավառության սարքեր չպետք է լինեին: Ամեն օր համազգային ողբերգություն ապրող ազգի ինչի՞ն է պետք հրավառության սարքը:

    Հ.Գ.2

    Մոխրացած փլատակների տակ տուժածների դիերի ու անհետ կորածների փնտրտուքին զուգահեռ, նույն Երևանի «Երազ» այգում ուրախ համերգի մասնակիցներին արդարացի ամոթանք է տալիս ազգությամբ ռուս աղջիկը: Իսկ ընդամենը մի քանի ժամ առաջ մեր հայրենակիցը Աղավնոյում իր հարազատ տունն էր այրում, որովհետև դավաճանը որոշել է հանձնել այն թշնամուն:

    Կանգ առե´ք մարդիկ: Մի ´մոռացեք Աստծո և բարոյականության մասին: Ուրիշի վիշտ չի լինում:

    Երեկ, տարբեր երկրներից, երեսունից ավելի զանգ ու հաղորդագրություն եմ ստացել այլազգի մտերիմ մարդկանցից, ովքեր ցավում էին Երևանում տեղի ունեցած պայթյունի համար և իրենց զորակցություն էին հայտնում:

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ