17:47:21 20°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Այս սուբյեկտը ամբողջությամբ համաձայն է հանձնել Արցախը և Հայաստանից ինչ-որ մի մաս, ստորագրելով իրա համար այդ «բաղձալի» խաղաղության պայմանագիրը․ Արթուր Թովմասյան

    11:17 23 Սեպտեմբեր 2022

    Լսեցի՞ք ՄԱԿ-ում էդ արարածի էլույթը. ոչ մի խոսք Արցախի անկախության և նրա ինքնորոշման իրավունքի ու հիմնարար սկզբունքների մասին, ոչ մի խոսք Արցախի մեծ մասի օկուպցիայի մասին: Այդ ամենի փոխարեն շեշտը դրեց նորից Հայաստանի չափերի վրա ասելով, թե Հաաստանի սուվերեն տարածքը կազմում է 29.8 հազար քառ.կմ։ ի՞նչ է սա նշնակում, որ այս սուբյեկտը ամբողջությամբ համաձայն է հանձնել Արցախը և Հայաստանից ինչ-որ մի մաս, ստորագրելով իրա համար այդ «բաղձալի» խաղաղության պայմանագիրը: Անկեղծ ասած ես իրա էլույթից հասկացա, որ նա ձեռքերը լվացել և քաշվել է մի կողմ, ով ինչ ուզում է կտամ մենակ թողեք մնամ իշխեմ:

    Հիշեք իմ Հայ ժողովուրդ. մեր պատմությունը ցույց է տվել, որ միշտ մեր ամրոցի դռները ներսից են բացել և Հայ Ազգի բոլոր աղետներն ու կոտորածները տեղի են ունեցել դավաճա՛ն, ստո՛ր, կեղտարյու՛ն, ծախու՛, վախկո՛տ ու գարշելի՛ ՀԱՅԵՐԻ պատճառով... Եվ հիմա Հայոց պատմությունը կրկնվում է, կամ մենք ձեռք-ձեռքի, ուս-ուսի տված միասնական դիմադրում ենք ներքին ու արտաքին թշնամիներին, կամ...

    Բարձրացրեք ձեր ձայնն ու բռունցքը հանուն Հայ մնալու, հայկական Ազգային երկու պետություն ունենալու համար. Աստված պահապան ժողովրդիս, Հայաստանս ու Արցախս:

    Քնելը դառել է երազանք...

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս