11:13:14 -6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Թյուրքական աշխարհը չի ցանկանում հանդուրժել իր ստորացումը Ղազախստանում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

    13:14 12 Հունվար 2022

    Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ երեկ սկսած ինտենսիվ փոխհրաձգությանը, գրում է.

    «Կարծես թե բոլորն ամեն ինչ հասկանում են` թյուրքական աշխարհը չի ցանկանում հանդուրժել իր ստորացումը Ղազախստանում:

    Էրդողանն ու Ալիևը պարզպես ոռնում են իրենց ինքնասիրությանը հասցված այն հարվածի ցավից, որ հենց Հայաստանն է Ղազախստան զորք ուղարկած ՀԱՊԿ-ի նախագահող երկիրը: Ախր իրենք արդեն հաղթել էին մեզ: Ախր իրենք արդեն ստիպել էին Նիկոլին դավաճանել սեփական երկրին ու ժողովրդին և կապիտուլյացիայի խայտառակ թուղթ ստորագրել: Ու հիմա այսպե՞ս:

    Պարզ չի՞, որ այդ երկու տականքը փորձելու են մուռ հանել: Պարզ չի՞, որ ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանին «իր տեղը» ցույց տան: Ու պարզ չի՞, որ այդպես վարվելով հաջողության հասնելու նրանք ընդամենը մեկ երաշխիք ունեն` այն, որ Հայաստանը շարունակում է ղեկավարել երկիրը կապիտուլյացրած ստորը:

    Սա օրինաչափություն է: Թե Թուրքիայում կայծակը խփի ու 10 ոչխար սատկացնի, գալու են ու նորից մեզանից մուռ հանեն: Ինչ ուզում է լինի, մեր հաշվին են ինքնահաստատվելու: Եվ դա շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլը վարչապետ է: Ցավոք, սա է դառը ճշմարտությունը»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս