17:31:49 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ստանիսլավ Զասն այցելել է Վայոց ձորի մարզի սահմանամերձ տարածքներ, հանդիպել զինծառայողների հետ

    20:04 22 Սեպտեմբեր 2022

    ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքների շրջանակում այսօր այցելել է Վայոց ձորի մարզի սահմանամերձ տարածքներ։

    Այս մասին տեղեկացնում է ՀԱՊԿ տելեգրամյան ալիքը։

    Նա հանդիպել է շփման գծում տեղակայված Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարների, տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ, ուսումնասիրել է գնդակոծության ենթարկված վայրերը, զրուցել մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների հետ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ