11:26:42 5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

    22:32 5 Հոկտեմբեր 2022

    Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները հոկտեմբերի 4-ին, ժամը 03.40-ին, Մյասնիկյան պողոտայի գիշերային ակումբներից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի զենք պահելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և Մարաշի բաժանմունք են տեղափոխել 30 և 31 տարեկան երկու երիտասարդի: 30-ամյա երիտասարդի «Օպելի» սրահում հայտնաբերվել է մեկնարկային ատրճանակ:

    Նախապատրաստված նյութերը ներկայացվել են նախաքննական մարմին:

    Նույն օրը ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ևս մեկ դեպք է արձանագրվել:

    Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Արցախի փողոցից ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել 37-ամյա տղամարդու՝ իր վարած «Ֆորդ» մակնիշի մեքենայով, և 36-ամյա ուղևորին: Մեքենայում հայտնաբերվել են «Վինչեստր» տեսակի, 12 մմ տրամաչափի որսորդական հրացան, փամփուշտներ և ծալովի դանակ:
    Տղամարդիկ և նախապատրաստված նյութերը ներկայացվել են նախաքննական մարմին:
    Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
    Նախաձեռնվել է քրեական վարույթ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս