14:54:02 -5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Բարոյականությունից զուրկ գնահատական. Օհանյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին

    18:41 7 Դեկտեմբեր 2021

    Բարոյականությունից զուրկ հայտարարություն, գնահատական է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե քրեական գործեր կհարուցվեն բոլոր զինծառայողների նկատմամբ, որոնք վայր են դրել իրենց զենքը և գերության հանձնվել։

    Նշենք, որ տելեգրամյան ալիքներում Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ սկանդալային տեսանյութ է հրապարակվել, որտեղ նա մեղադրում է Բաքվում գտնվող հայ ռազմագերիներին՝ զենքը վայր դնելու և թշնամուն հանձնվելու մեջ. «Էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան»,-ձայնագրության մեջ ասում է Սիմոնյանը:

    «Փորձը ցույց է տալիս, որ այս իշխանությունների մոտ հայտարարությունները պահի հետ են կապված։ Յուրաքանչյուր դեպք՝ լինի մարտական գործողություն, խոշոր օպերացիա, զոհ, միջադեպ՝ գերեվարմամբ, պետք է քննության առարկա դառնա և պարզվի, թե ինչ հանգամանքներում են դեպքերը տեղի ունեցել։ Քրեական գործեր են հարուցվում, հատկապես, որ այստեղ գոյություն ունի հակառակորդի կողմից ագրեսիա, ուժի կիրառում՝ խաղաղ բնակչության և զինվորականների նկատմամբ»,- նշեց Օհանյանը։

    Նա նաև խորհուրդ տվեց ղեկավարությանը՝ ուսումնասիրել ԶՈՒ համազորային կանոնադրությունները և զինված հակամարտությունների օրենքը, ինչից հետո նրանք կգան համապատասխան եզրահանգման։ Նրա խոսքով՝ չափազանց զգույշ խետք է լինի յուրաքանչյուր արտահայտություն։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս