- Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելին ներկայացրել է ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել դրանց լուծման անհրաժեշտությունը
- Սերժ Սարգսյանը ժամանեց Ֆրանսիայի հրապարակ
- Մինչեւ 2018 թվականն իշխանություն-ընդդիմություն պայքարը խորքային դեֆորմացիայի էր ենթարկվել. Ստեփան Դանիելյան
- Ֆրանսիայի Հրապարակում տեղադրվել է առաջարկությունների համար նախատեսված կետ
- Թեհրանում սպանել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպային
- VIDEO. Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ
- Երեք հազար բնակարանների և առանձնատների կառուցումը սկսված է․ Արցախի նախագահ
- Չինաստանում Ռուսաստանի մասին ԱՄՆ-ի հայտարարության մեջ աղետի ազդանշան են նկատել
- «Զարթնի՛ր, Լաո»․ Արցախի Մարտակերտ քաղաքում «Դիմադրության» շարժմանը աջակցող հավաք է անցկացվել
- 21:00-ին հայացքն ուղղեք դեպի Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, երկնքում անակնկալ է սպասվում
Պաշտոնյաներն իրավունք չունեն ՄԻՊ բարձրացրած խնդիրները «փակելու» համար դրանք անվանել միակողմանի կամ քաղաքական․ Թաթոյան
13:15 25 Հունվար 2022Բարձրաստիճան պաշտոնյաներն իրավունք չունեն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի բարձրացրած խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու կամ այդ խնդիրները «փակելու» համար դրանք անվանել միակողմանի կամ քաղաքական: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մեր երկրում պետք է դադարի այս խիստ արատավոր երևույթը:
Շաբաթ օրը՝ 2022թ. հունվարի 22-ին հրապարակեցի արտահերթ զեկույց, որը վերնագրված է «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ»: Այս զեկույցին հրապարակային արձագանքել է ՀՀ առողջապահության նախկին նախարարը, որը ներկայում ՀՀ Ազգային ժողովի կառավարող խմբակցության պատգամավոր է: Ընդ որում, այս ոլորտում ևս մարդու իրավունքներին քաղաքական երանգ հաղորդելու համար այդ հայտարարությունը տարածել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Բարձրաստիճան նշված պաշտոնյան հեգնական գնահատական տալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի օրենքի հիման վրա հրապարակվող արտահերթ զեկույցին` այն անվանել է կողմնակալ:
Այդ պաշտոնյայի հրապարակումից հստակ երևում է, որ նա ոչ միայն ծանոթ չէ շուրջ 150 էջից կազմված զեկույցի բովանդակությանը, այլ զեկույցի վերնագիրն անգամ չի ընթերցել: Ակնհայտ է, որ նա ծանոթ չէ նաև Մարդու իրավունքների պաշտպանի 2020թ. և մյուս տարեկան զեկույցներին` խնդիրների զարգացման կամ նվազման դինամիկայով:
Նախ, գոնե նվազագույն մակարդակով ծանոթ լինելու դեպքում նա կտեսներ, որ զեկույցի վերնագրում ու ողջ տեքստում օգտագործված են ձևակերպումներ, որոնք բխում են օրենքներից, այդ թվում` «հոգեբուժական կազմակերպություն» հասկացությունը. այն նախատեսված է «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքով՝ որպես հիվանդանոցային կամ արտահիվանդանոցային ձևով բժշկական, այդ թվում՝ հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող պետական կամ համայնքային հիմնարկ:
Զեկույցի ողջ տեքստում «հոգեբուժարան» բառը գեթ մեկ անգամ օգտագործված չէ:
Խիստ մտահոգիչ երևույթ է, երբ բարձաստիճան պաշտոնյան, ով զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարի և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնները և հիմա էլ խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյա, կարող է կոնկրետ փաստերի վրա հիմնված Մարդու իրավունքների պաշտպանի մասնագիտական զեկույցների վերաբերյալ հրապարակային գնահատականներ տալ առանց այդ կարևոր փաստաթղթերի բովանդակությանը ծանոթանալու:
Ավելին, խարանի և խտրականության դեմ պայքարից խոսող բարձրաստիճան պաշտոնատար անձին բարեկամաբար իրազեկում ենք, որ այդ նպատակի համար ոչ միայն պետք է փոխել կազմակերպությունների անուններ ու դա հետո «դարձնել դրոշակ», այլ պետք է զբաղվել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքների իրական պաշտպանությամբ, նրանց իրական բուժումով ու խնամքով:
Ինչպե՞ս կբացատրի Առողջապահության նախկին նախարարը հոգեբուժական կազմակերպություններում մարդկանց անօրինական պահելու դեպքերն իր պաշտոնավարման օրոք, ինչպե՞ս կբացատրի, որ ակնհայտ օրենսդրական խախտումով մարդկանց ենթարկում են տարբեր բժշկական միջամտությունների,այդ թվում՝ հոգեմետ դեղամիջոցներով բուժման` առանց առհասարակ նրանց համաձայնության: Կամ ինչպե՞ս է ստացվում, որ մարդկանց նկատմամբ բուժում է իրականացվում նրանցից վերցված արհեստական ստորագրություններով, բայց փաստացի առանց նրանց համաձայնության, ինչպե՞ս բացատրել նրանց նկատմամբ ներգործության միջոցներն իրավունքները ոտնահարող եղանակով, ինչպե՞ս բացատրել համայնքահեն ծառայությունների ու բուժման այլընտրանքային մեթոդների բացակայությունը կամ եղածների դեպքում էլ դրանց խիստ անարդյունավետությունը, ինչպես նաև բուժաշխատողների անընդունելի սոցիալական երաշխիքները:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը կազմվել է բարձր պրոֆեսիոնալ թիմի (սոցիոլոգ, իրավաբան, հոգեբան, բժիշկ, այդ թվում՝ հոգեբույժ) մասնագիտական աշխատանքի արդյունքում` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ղեկավարությամբ: Բոլորն անցել են հատուկ ուսուցում, մեծ մասը նաև միջազգային կառույցների փորձագետներ են [այդ թվում միջազգային մակարդակի], ղեկավարվում են միջազգայնորեն երաշխավորված՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատած ուղեցույցերով, իսկ նրանց մի մասը նաև զբաղվում է իրական գիտական աշխատանքով թե´ Հայաստանում, թե´ արտերկրում:
Զեկույցում կոնկրետ օրինակներով արձանագրված են նաև դրական զարգացումները, բայց դրանք կա՛մ դրվագային են ու վերաբերում են կոնկրետ հաստատության, կա՛մ իրականացվել են Առողջապահության գործող նախարարի օրոք: Նշված են անգամ տարբերակված գերատեսչական ենթակայության խնդիրները Առողջապահության նախարարի հրամանների խախտման տեսանկյունից: Մանրամասները զեկույցում են:
Այնպես որ, ՀՀ առողջապահության նախարարի, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձից, ՀՀ ԱԺ կառավարող խմբակցության անդամից խստորեն պահանջում ենք չփորձել քաղաքականացնել մարդու իրավունքների ոլորտը և քաղաքական քողով թաքցնել նախարարի պաշտոնում իր աշխատած ժամանակվա անգործությունն ու մարդու իրավունքների խախտումները»:
Լրահոս
- Սերժ Սարգսյանը ժամանեց Ֆրանսիայի հրապարակ 21:12 22 Մայիս 2022
- Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելին ներկայացրել է ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել դրանց լուծման անհրաժեշտությունը 21:06 22 Մայիս 2022
- Մինչեւ 2018 թվականն իշխանություն-ընդդիմություն պայքարը խորքային դեֆորմացիայի էր ենթարկվել. Ստեփան Դանիելյան 20:54 22 Մայիս 2022
- Ֆրանսիայի Հրապարակում տեղադրվել է առաջարկությունների համար նախատեսված կետ 20:36 22 Մայիս 2022
- Թեհրանում սպանել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպային 20:18 22 Մայիս 2022
- Երեք հազար բնակարանների և առանձնատների կառուցումը սկսված է․ Արցախի նախագահ 20:00 22 Մայիս 2022
- VIDEO. Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ 19:41 22 Մայիս 2022
- Չինաստանում Ռուսաստանի մասին ԱՄՆ-ի հայտարարության մեջ աղետի ազդանշան են նկատել 19:39 22 Մայիս 2022
- «Զարթնի՛ր, Լաո»․ Արցախի Մարտակերտ քաղաքում «Դիմադրության» շարժմանը աջակցող հավաք է անցկացվել 19:18 22 Մայիս 2022
- 21:00-ին հայացքն ուղղեք դեպի Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, երկնքում անակնկալ է սպասվում 18:57 22 Մայիս 2022
- Տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովման գլխավոր գործոնը մեր զինված ուժերն են. Տիգրան Աբրահամյան 18:39 22 Մայիս 2022
- Օրվա իշխանությունը վաղուց համաձայնությում է տվել Արցախն Ադրբեջանի կազմում լինելուն և իրենց համար միջազգային հանրությունը ընդամենը Թուրքիան է և Ադրբեջանը.Արսեն Բաբայան 18:21 22 Մայիս 2022
- Արտակ Բեգլարյանը ողջունել է «Ապագա հայկականը» նախաձեռնության ժողովրդագրական ֆորումի մեկնարկը Ստեփանակերտում 18:00 22 Մայիս 2022
- Երևանում առաջիկա օրերին՝ գիշերը, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ 17:42 22 Մայիս 2022
- Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մասնակիցներն արդեն ժամանել են Հայաստան 17:21 22 Մայիս 2022
- 32-ամյա քաղաքացու Volkswagen-ում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ-ը պարզում է հրդեհի պատճառը 17:18 22 Մայիս 2022
- «Սրանք այն կետերն են, որը պետք է հրպարակային հնչեցնի Հայաստանի ղեկավարը Ալիևի հետ հանդիպմանը». Էդուարդ Շարմազանով 17:00 22 Մայիս 2022
- Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են. Արմեն Մուրադյան 16:42 22 Մայիս 2022
- Ուղիղ. «Ժողովրդավարություն․ ընտրություն, թե պարտադրանք» թեմայով քննարկում Ֆրանսիայի հրապարակում 16:27 22 Մայիս 2022
- Արցախի նախագահն ընդունել է Հայաստանի հանրային ռադիոընկերության Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր անսամբլին 16:21 22 Մայիս 2022
Փոխկապակցված նորություններ
-
21:12 22 Մայիս 2022 Սերժ Սարգսյանը ժամանեց Ֆրանսիայի հրապարակ Սերժ Սարգսյանը ժամանեց Ֆրանսիայի հրապարակ
-
20:54 22 Մայիս 2022 Մինչեւ 2018 թվականն իշխանություն-ընդդիմություն պայքարը խորքային դեֆորմացիայի էր ենթարկվել. Ստեփան Դանիելյան Մինչեւ 2018 թվականն իշխանություն-ընդդիմություն պայքարը խորքային դեֆորմացիայի էր ենթարկվել. Ստեփան Դանիելյան
-
19:18 22 Մայիս 2022 «Զարթնի՛ր, Լաո»․ Արցախի Մարտակերտ քաղաքում «Դիմադրության» շարժմանը աջակցող հավաք է անցկացվել «Զարթնի՛ր, Լաո»․ Արցախի Մարտակերտ քաղաքում «Դիմադրության» շարժմանը աջակցող հավաք է անցկացվել
Քաղաքականություն
-
10:59 22 Մայիս 2022 Այսօր անհնազանդության ակցիաներ եւ հանրահավաք չեն անցկացվի, կքննարկվեն բովանդակային հարցեր. Իշխան Սաղաթելյան Այսօր անհնազանդության ակցիաներ եւ հանրահավաք չեն անցկացվի, կքննարկվեն բովանդակային հարցեր. Իշխան Սաղաթելյան
-
20:20 21 Մայիս 2022 Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՊՆ Զինծառայողին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, վիճակը բավարար է:
-
13:51 21 Մայիս 2022 «Արա՛մ ջան, իմ հավատարի՛մ ընկեր, գիտեմ, որ որևէ կերպ քեզ չեն կարող վախեցնել». Արթուր Վանեցյանն անդրադարձել է իր օգնականի տանը կատարվող խուզարկությանը Բացառիկ հայրենասեր և ազնիվ մարդ է: