12:16:34 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Էրդողանը հնարավոր է համարել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ հանդիպումը

    21:58 23 Նոյեմբեր 2022

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր է համարել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ հանդիպումը:

    Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

    Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ  Էրդողանը հայտարարել է, որ կարող է հանդիպել Սիրիայի առաջնորդ Բաշար ալ Ասադի հետ։

    «Ասադի հետ հանդիպումը հնարավոր է, քաղաքականության մեջ վիրավորվածություն չպետք է լինի: Արդյունքում՝ առկա պայմաններին համապատասխան քայլեր  կձեռնարկենք»,-ասել է նա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս