10:49:28 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ողորմելիության հաղթարշավը շարունակվում է․ Ավետիք Իշխանյան

    21:28 25 Նոյեմբեր 2021

    Ամիսներ առաջ Թուրքիայի նախագահը հայտնեց, որ Հայաստանի վարչապետ կոչեցյալը, Վրաստանի վարչապետին աղերսել է հանդիպում կազմակերպել իր հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

    «Այսօր էլ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակն է հայտարարում, նույն ողորմելու հերթական աղաչանքն , այս անգամ Ռուսաստանին, միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը։

    Շշմելու է, թե ինչ աստիճան պետք է մարդ, էլ չեմ ասում երկրի ղեկավար, զերծ լինի տարրական ազգային և մարդկային արժանապատվությունից, որ խնդրի, աղաչի Թուրքիային , իրեն, այո՛ իրեն քաղցր աչքով նայի,թքած ունենալով երկրի, պետության վրա։ Վարչապետ կոչեցյալը, պատրաստ է ամեն ինչ զոհաբերել, մոռանալ անցյալը, հանուն իր և իր մերձավոր գռզոների հարստացմանը թուրքական կապիտալով։

    Հ․Գ․ Հատուկ տխմար «խաղաղասերների» համար․ Բազմիցս ասել և այժմ էլ կրկնում եմ, որ այո՛, որպես հարևան , թեկուզ, մեղմ ասած, ոչ բարեկամ պետություն, Հայաստանը պետք է Թուրքիայի հետ հնարավորինս բարելավի հարաբերությունները։ Բայց, ե՞րբ, ինչպե՞ս, ի՞նչ պայմաններով»,- գրել է Իշխանյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ