18:04:04 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Իրանի նախագահը հրաժարվել է CNN-ին հարցազրույց տալ, քանի որ հաղորդավարուհին մերժել է գլխաշոր կրելու խնդրանքը

    01:53 23 Սեպտեմբեր 2022

    Իրանի նախագահը հրաժարվել է ներկայանալ CNN-ի հաղորդավարուհի Քրիստիան Ամանփուրի հետ նախատեսված հարցազրույցին այն բանից հետո, երբ կինը հրաժարվել է հարցազրույցի ժամանակ գլխաշոր կրել, ինչպես պահանջել էր նախագահ Էբրահիմ Ռաիսին:

    Իրանա-բրիտանացի լրագրող Ամանփուրը Twitter-ում հայտնել է, որ հարցազրույցին սպասել է 40 րոպե, գրում է english.alarabiya.net-ը:

    «Այն ժամանակ, երբ հարցազրույցն արդեն 40 րոպե պետք է սկսված լիներ, եկավ օգնականը: Նախագահն, ասաց նա, ինձ առաջարկում էր գլխաշոր կրել, քանի որ Մուհարրամի և Սաֆարի սուրբ ամիսներն են», - պատմել է Ամանփուրը:

    Նրա խոսքով՝ ինքը քաղաքավարի կերպով մերժել է՝ պատճառաբանելով իր ներկայությունը Նյու Յորքում և այն, որ ոչ մի օրենք կամ ավանդույթ չի պահանջում  գլխաշոր կրել:

    Բայց օգնականն ասել է, որ հարցազրույց չի լինի, եթե նա չկատարի Ռաիսիի պահանջը:

    «Նա (օգնականը) ասաց, որ դա «հարգանքի հարց է» և անդրադարձավ «Իրանում տիրող իրավիճակին»՝ ակնարկելով երկրում ընթացող բողոքի ցույցերը»,- պատմել է Ամանփուրը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս