01:42:35 29°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ուկրաինան կրկին զենք է գնել գերմանական արտադրողից. ԶԼՄ

    23:12 26 Հունիս 2022

    Ուկրաինան, իր նախաձեռնությամբ, կրկին զենք է գնել գերմանական արտադրողից, հաղորդում է Welt am Sonntag շաբաթաթերթը՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին եւ հավելում, որ Կիեւը Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա դաշնային նահանգում գործող Dynamit Nobel Defense կոնցեռնից գնել է 2900 միավոր RGW 90 Matador շարժական հակատանկային նռնականետ:

     

    Ավելի վաղ՝ մարտին, Կիեւը գնել էր RGW 90 Matador-ի 5100 օրինակ, ինչի մատակարարումը խոսում է գերմանական կառավարության համաձայնության մասին: Սակայն Գերմանիայի Դաշնության Էկոնոմիկայի նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը:

     

     

    Գերմանիայի կառավարությունը իր հաշվին նույնպես զենք է խոստացել Ուկրաինային։ Մինչդեռ խոստացված 2700 Strela զենիթահրթիռներից ի սկզբանե մատակարարվել է միայն 500-ը, եւ եւս 1500 հրթիռ մատակարարվել է Կիեւի հրատապ պահանջներից հետո միայն։ Ուկրաինան Գերմանիայից ստացել է նաեւ 500 Stinger հրթիռ, 3000 ֆաուստպատրոն եւ 16 միլիոն փամփուշտ:

     

    Այս շաբաթ Գերմանիայի կառավարությունը հրապարակել է Ուկրաինային մատակարարվող զինամթերքի ցանկը, որում երեւում է, որ մարտի վերջից Գերմանիան Կիեւին մատակարարում է հիմնականում ականներ, ապահովիչներ եւ ձեռքի նռնակներ։ Ծանր զինտեխնիկայից Ուկրաինան ստացել է 7 հակատանկային հաուբ`այն էլ վերջերս:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս