16:27:52 -7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երկրաշարժ Վանա լճում

    16:34 6 Դեկտեմբեր 2021

    Ներկայիս Թուրքիայի հարավարևելյան Վան նահանգի Տուշբա (Տուշպա) շրջանում դեկտեմբերի 6-ին՝ ժամը 00։46-ի սահմաններում երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

    4․9 մագնիուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարակից Աղրըում և Բիթլիս նահանգներում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 7․62կմ խորության վրա՝ Վանա լճի տարածքում։

    Թուրքիայի Բողազիչի համալսարանի Քանդիլի դիտակայանի երկրաշարժերի ուսումնասիրության ինստիտուտի գնահատմամբ երկրաշարժը եղել է 5 բալ։

    Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD), առայժմ երկրաշարժի պատճառով լուրջ վնասների մասին որևէ հաղորդում չի ստացվել։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս