06:09:52 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վեճ, կրակոց՝ «Եռաբլուր»-ում․ հայտնաբերվել է կրակված պարկուճ, ոստիկանապետն է ժամանել

    14:36 15 Սեպտեմբեր 2021

    Սեպտեմբերի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմանում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի գլխավոր մուտքի մոտ, վիճաբանություն է տեղի ունենում, որի ժամանակ հնչել է կրակոց, գրում է shamshyan.com-ը։

    Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նշված վայրում դեռևս չպարզված հանգամանքներում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց «Toyota» մակնիշի ավտոմքեենայի վարորդն ու ուղևորը և «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը, որի ժամանակ էլ «Opel»-ի ուղևորը բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ ու իր մոտ եղած գազային ատրճանակով 1 անգամ դեպի օդ կրակոց է արձակել։

    Դեպքի վայրում հայտնաբերվել է 1 կրակված պարկուճ։ Մալաթիայի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ «Opel»-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 27-ամյա Լորիս Կ․-ին, հանցագործության գործիք հանդիսացող գազային ատրճանակը, ինչպես նաև «Toyota» մակնիշի ավտոմեքենան, այն վարած վարորդին և ուղևորին  հայտնաբերելու ուղղությամբ։ Ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստացել նաև, որ Toyota-ն վնասել է Opel-ը, որը տեղից տեղ էր տեղափոխում սպիտակ շապիկով արյունոտ քաղաքացու։  

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս