11:51:17 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Նորվեգիան «Moderna»-ի նշանակալի խմբաքանակ կտրամադրի Հայաստանին. նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

    19:38 19 Հոկտեմբեր 2021

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Հելենե Սանդ Անդրեսենը (նստավայրը՝ Թբիլիսի):

    ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահ Սարգսյանը շնորհավորել և հետագա հաջողություններ է մաղթել դիվանագետին՝ վստահություն հայտնելով, որ նա իր ջանքերը կուղղի հայ-նորվեգական հարաբերությունների շարունակական զարգացմանը:

    Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները փոխգործակցության համար հետաքրքիր են համարել մասնավորապես կրթության, բնապահպանության, կանաչ և տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ոլորտները: Երկու ժողովուրդների միջև կապերի աշխուժացման տեսանկյունից նախագահ Սարգսյանը կարևորել է նաև համատեղ մշակութային ծրագրերի իրականացումը:

    Դեսպան Հելենե Սանդ Անդրեսենը պատրաստակամություն է հայտնել ներդնել բոլոր ջանքերը երկկողմ հարաբերությունների օրակարգն ավելի հարստացնելու, ինչպես նաև տնտեսական ակտիվությունը խթանելու ուղղությամբ: Նա նաև տեղեկացրել է, որ Նորվեգիան առաջիկայում «Moderna» տեսակի պատվաստանյութի նշանակալի խմբաքանակ կտրամադրի Հայաստանին՝ հույս հայտնելով, որ այն զգալի աջակցություն կլինի համավարակի դեմ պայքարում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս