20:52:39 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ինչպես բուհական համակարգում կա դասախոս, ասիստենտ, դոցնետ, պրոֆեսոր, այդպես էլ կտարակարգենք դպրոցներում. նախարար

    15:20 25 Նոյեմբեր 2021

    Ինչպես բուհական համակարգում կա դասախոս, ասիստենտ, դոցնետ, պրոֆեսոր՝ նմանատիպ անուններով էլ դպրոցներում ուսուցիչներին ենք նախատեսում տարակարգել և կախված դրանից կձևավորվի համապատասխան հաստիքային աշխատավարձ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխություններին:

    Նշենք, որ նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Առաջարկվող փոփոխություններն ու լրացումներն առնչվում են հետևյալ հիմնական ոլորտներին․

    - Ուսուցիչների ատեստավորման, խրախուսման և մասնագիտական զարգացման նոր գործիքների ներդրմանը,

    - Հանրակրթության կառավարման գործընթացում առավել ճկուն և արդյունավետ մոտեցումների ամրագրմանը,

    - Ներառական կրթության գործընթացում սովորողակենտրոն և արդյունավետ մեխանիզմների հստակեցմանը,

    - Հանրակրթության բովանդակության հանդեպ արդիական պահանջների ամրագրմանը»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ