11:52:11 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանի ու Լիտվայի դատախազությունները կսերտացնեն համագործակցությունը. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը հանդիպել է Լիտվայի գլխավոր դատախազին

    16:04 25 Նոյեմբեր 2022

    Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը, Լիտվայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում, նոյեմբերի 24-ին հանդիպել է Լիտվայի գլխավոր դատախազ Նիդա Գրունսկիենեին և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

    Հանդիպմանը մասնակցել է նաև Լիտվայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Իգիթյանը:

    Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալն ու Լիտվայի գլխավոր դատախազը քննարկել են մի շարք ուղղություններով երկու երկրների դատախազների շարունակական կրթությանն ու բարեվարքության ամրապնդմանը միտված համատեղ դասընթացների և միջոցառումների անցկացման հեռանկարները:

    Անահիտ Մանասյանը լիտվացի գործընկերոջ հետ զրույցում նշել է, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը ձեռնամուխ է եղել կառույցի զարգացման ռազմավարության մշակմանն ու Դատախազության «Օրինականություն» գիտագործնական և ուսումնամեթոդական հանդեսի՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացին՝ այդ հարցում կարևորելով Լիտվայի լավագույն փորձի ուսումնասիրության ու դրա արդյունավետ կիրակման անհրաժեշտությունը՝ այդ թվում նաև փոխայցերի միջոցով:

    Անդրադարձ է կատարվել նաև Դատախազություն-ԶԼՄ-ներ, Դատախազություն-հանրություն հաղորդակցության խնդիրներին և այդ ուղղությամբ համագործակցության հնարավորություններին:

    Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են սերտ համագործակցության ուղղությամբ անհրաժեշտ ջանքեր գործադրելու պատրաստակամությունը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս