10:59:38 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ռուսաստանում գրանցել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ դեռահասների համար

    01:00 25 Նոյեմբեր 2021

    Ռուսաստանում պաշտոնապես թույլատրել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կիրառումը 12-17 տարեկան դեռահասների համար:  Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

    Դեռահասների համար նախատեսված պատվաստանյութը կարող է ստանալ «Սպուտնիկ Մ» անվանումը, որտեղ «Մ»-ը նշանակում է «մանուկների համար»:

    Ռուսաստանի առողջապահության փոխնախարար Ալեքսեյ Կուզնեցովի խոսքով՝ դեռահասների պատվաստումն իրականացվելու է կամավորության սկզբունքով՝ միայն ծնողների կամ օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ