09:53:52 -4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Էրդողանի եւ Ասադի առաջիկա հանդիպման համար «կուլիսային դիվանագիտության» աշխատանքներ են տարվում․ Hürriyet

    01:17 30 Նոյեմբեր 2022

    Թուրքիայի եւ Սիրիայի նախագահներ Ռեջեփ Էրդողանի եւ Բաշար Ասադի առաջիկա հանդիպման համար «կուլիսային դիվանագիտության» աշխատանքներ են տարվում, գրում է Hürriyet թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին, որը մոտ է կառավարական շրջանակներին:

    «Նախագահ Էրդողանը մի քանի անգամ հայտարարել է, որ կարող է հանդիպել Ասադի հետ։ Կուլիսային դիվանագիտության աշխատանքներ են տարվում, որպեսզի երկու առաջնորդները միավորվեն։ Կարծում եմ, որ այս հանդիպումը տեղի կունենա կարճ ժամանակում»,-գրել է Սելվին։

    Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հոկտեմբերին հայտարարել է, որ Ռուսաստանն առաջարկում է միջնորդել Էրդողան-Ասադ հանդիպմանը։ Ինքը՝ Էրդողանը, նոյեմբերի կեսերին հայտարարել է, որ Անկարան կարող է գնահատել այդ առաջարկը, երբ գա ժամանակը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ