10:39:33 -6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ռազմիկ Դավոյանը մտավորականի իր շիտակ կեցվածքով երբեք անհաղորդ չի եղել մեր պետության և ժողովրդի խնդիրներին.Սերժ Սարգսյան

    11:12 12 Հունվար 2022

    ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ:

    Ուղերձում, մասնավորապես, ասված է.

    «Խոր վշտով ընդունեցի ժամանակակից հայ պոեզիայի ամենաակնառու դեմքերից մեկի՝ անվանի բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի մահվան լուրը:

    Դավոյանը մեծ ավանդ ունի արդի հայ քնարերգության զարգացման գործում: Նրա ստեղծագործությունները տասնամյակներ շարունակ, ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ Հայաստանի անկախության շրջանում, ընդունվել և սիրվել են ընթերցողների կողմից, թարգմանվել աշխարհի տարբեր լեզուներով և ճանաչում գտել նաև օտարալեզու գրասերների շրջանում:

    Մտավորականի իր շիտակ կեցվածքով նա երբեք անհաղորդ չի եղել մեր պետության ու ժողովրդի ձեռքբերումներին ու խնդիրներին:

    Անդառնալի կորստի կապակցությամբ խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ռազմիկ Դավոյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և անվանի մտավորականի բազմահազար ընթերցողներին»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս