02:06:28 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՀՀ կենտրոնական բանկի թողարկած 2 հուշադրամներ արժանացել են միջազգային մրցանակների (ֆոտո)

    19:35 14 Հոկտեմբեր 2021

    Ռուսաստանի Դաշնությունում անցկացված «Դրամների համաստեղություն-2021» 15-րդ միջազգային մրցույթում ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2020 թ․ թողարկված «Ժանսեմ-100» ոսկե հուշադրամը արժանացել է 3-րդ մրցանակի «Դասական հուշադրամ» անվանակարգում, իսկ «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» արծաթե հուշադրամը հաղթող է ճանաչվել «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում:

    ԿԲ-ից հայտնում են, որ «Դրամների համաստեղություն-2021» մրցույթին մասնակցելու հայտով դիմել էր 31 կազմակերպություն 22 երկրից՝ ներկայացնելով 2020 թ. թողարկված 220 հուշադրամ։

    «Ժանսեմ-100» ոսկե հուշադրամի էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

    «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» արծաթե հուշադրամի նախագծի հեղինակն է «CIT Coin Invest AG» ընկերությունը: Հուշադրամի էսքիզները պատրաստվել են Սուրեն Սիմոնյանի և Արամ Ուռուտյանի անմիջական ներգրավվածությամբ։ Հուշադրամն ուղեկցող բուկլետի տեքստերի կազմման աշխատանքներում աջակցություն է ցուցաբերել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

    «Դրամների համաստեղություն-2021» մրցույթի հաղթողների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.gold10.ru կայքից:

    ՀՀ կենտրոնական բանկի Արժույթի թողարկման և դրամագիտության կենտրոնը կշարունակի հետևողական աշխատանք տանել դրամագիտական մրցույթներում ՀՀ դրամանիշերի մասնակցությունն ապահովելու և հաղթանակներ արձանագրելու ուղղությամբ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս