00:35:10 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Դատավոր Աիդա Դավթյանը դատական կարգով պահանջում է նշանակել իրեն օրենքով սահմանված կենսաթոշակը

    22:52 13 Հոկտեմբեր 2021

    Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Աիդա Դավթյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

    Նշենք, որ դատավոր Աիդա Դավթյանի լիազորությունները դադարեցվել են ԲԴԽ-ի մարտի 18-ի որոշմամբ ՝ դատավորի՝ 65 տարին լրանալու հիմքով։

    Այժմ դատավորը պահանջում է պարտավորեցնել նախարարությանը, որ վերջինս «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված նորմի հիման վրա իր` որպես դատավորի լիազորությունների դադարեցման հիմքով, իրեն «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ 6-րդ մասով նախատեսված կենսաթոշակ նշանակի։

    Հայցադիմումը գտնվում է Վարչական դատարանի դատավոր Աղասի Ղարիբյանի վարույթում։ Դատարանը սեփական նախաձեռնությամբ որպես երրորդ անձ է ներգրավվել ՀՀ ֆինանսների նախարարությանը։ Դատական նիստի օր է նշանակվել նոյեմբերի 3-ին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս