23:56:15 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը կգործուղվի Ժնեւ

    23:56 24 Նոյեմբեր 2022

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը նոյեմբերի 29-ից մինչեւ դեկտեմբերի 3-ըկգործուղվի Շվեյցարիայի Համադաշնություն՝ ՄԱԿ–ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի` պետություն-մասնավոր գործընկերության հարցերով աշխատանքային խմբի 6-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով։

    «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

    1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանին 2022 թվականի նոյեմբերի 29-ից մինչեւ դեկտեմբերի 3-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնեւ)՝ Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի` պետություն-մասնավոր գործընկերության հարցերով աշխատանքային խմբի 6-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:
    2. Անի Իսպիրյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
    3. Ընդունել ի գիտություն, որ Անի Իսպիրյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման ճանապարհածախսը եւ օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին»,– ասվում է վարչապետի որոշման մեջ։
    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս