01:00:51 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կիևում հոսանքի անջատումները կարող են շարունակվել մինչև գարուն. Կլիչկո

    01:52 29 Նոյեմբեր 2022

    Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ անցյալ շաբաթ գնդակոծության հետևանքով վնասվել են Ուկրաինայի տարբեր շրջաններում գտնվող կարևոր էներգետիկ օբյեկտներ։ Նա քաղաքացիներին հորդորել է պատրաստվել նրան, որ հոսանքազրկումները կշարունակվեն մինչև գարուն, ինչպես նաև չի բացառել քաղաքի մասնակի տարհանումը։

    ՌԲԿ «Ուկրաինա»-ին տված հարցազրույցում Կլիչկոն ասել է, որ Կիևում էլեկտրամատակարարումն արդեն ամբողջությամբ վերականգնվել է, սակայն համաուկրաինական էլեկտրացանցում սակավության պատճառով անջատումներ են իրականացվում։

    «Անջատումները կարող են լինել մինչև գարուն։ Սա նաև կապված է ցածր ջերմաստիճանի հետ... ցուրտ եղանակին մարդիկ միշտ ավելի շատ էլեկտրաէներգիա են սպառում»,- պարզաբանել է քաղաքապետը։

    Կլիչկոն նաև նշել է, որ Կիևը կարող է մասամբ տարհանվել։

    Կիևում արդեն բացվել է 430 ջեռուցման կետ։ Կլիչկոն կոչ է արել քաղաքացիներին մթերել սնունդ և ջուր, ինչպես նաև ունենալ տաք հագուստ, լիցքավորված դյուրակիր համակարգիչներ և քարտեզներ ներբեռնել հեռախոսներում։

    Նոյեմբերի 23-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի տարածքը ենթարկվել է Ռուսաստանի զանգվածային հարվածների։ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան այս հարվածներն անվանել է պատասխան «արևմտյան զենքի մատակարարմանը»։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս