00:22:57 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Եվրահանձնաժողովը, հավանաբար, հավանության կարժանացնի համավարակից հետո Հունգարիայի վերականգնման ծրագիրը

    22:41 24 Նոյեմբեր 2022

    Եվրահանձնաժողովը հաջորդ շաբաթ, հավանաբար, հավանության կարժանացնի համավարակից հետո Հունգարիայի վերականգնման ծրագիրը, որպեսզի հետագայում բաց թողնի ԵՄ վճարումների հնարավորությունը, բայց դադարեցնի ցանկացած վճարում այնքան ժամանակ, քանի դեռ Բուդապեշտը չի կատարել համաձայնեցված բոլոր պայմանները, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

    ԵՄ վերականգնման ծրագրի շրջանակներում Հունգարիան կարող է ստանալ 5,8 միլիարդ եվրո (դրամաշնորհների տեսքով), որը կարող է ծախսվել տնտեսությունն ավելի կանաչ եւ թվային դարձնելու համար:

    Հանձնաժողովնառանձին, հավանաբար, նաեւ հաջորդ շաբաթ ԵՄ կառավարություններին խորհուրդ կտա կասեցնել ԵՄ բյուջեից Հունգարիա փոխանցումների 65 տոկոսը կամ մոտ 7,5 միլիարդ եվրոն, մինչեւ իր պայմանները կատարվեն:

    Հունգարիայի համար միջոցներից 13,3 միլիարդ եվրոն պահելու Հանձնաժողովի որոշումը կայացվել է վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարության հետ ամիսներ շարունակ բանակցություններից հետո՝ կապված կոռուպցիայի եւ դատական համակարգի, ոչ կառավարական հաստատությունների ու լրատվամիջոցների անկախության, ինչպես նաեւ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության վերաբերյալ ԵՄ մտահոգությունների հետ։

    ԵՀ-ի հետ պայմանավորվածության համաձայն՝ Հունգարիան պետք է քայլեր ձեռնարկեր այս առանցքային հարցերից մի քանիսի վերաբերյալ մինչեւ նոյեմբերի 19-ը, սակայն պաշտոնյաներն ասել են, որ նախնական գնահատականը ցույց է տալիս, որ այդ քայլերը բավարար չեն:

    ԵՄ-ի կողմից Բուդապեշտի վերականգնման ծրագրի հաստատումը միջոց է վճարման տարբերակը բաց պահելու եւ, հետեւաբար, Օրբանի կառավարության վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի նա կատարի բազմաթիվ պայմանները:

    Առանց 2022 թվականին հաստատման, Վերականգնման հիմնադրամի դրամաշնորհների 70 տոկոսն անդառնալիորեն կորած կլիներ:

    Նույն տրամաբանությունը վերաբերում է Բուդապեշտի համար ԵՄ ֆոնդից փողերի ավելի քան կեսը սառեցնելու առաջարկությանը, որը ԵՄ երկրները ստանում են կենսամակարդակը հավասարեցնելու համար։

    Աղբյուրների խոսքով՝ հենց Հունգարիան կատարի ԵՄ պայմանները, որոնք հիմնականում կապված են կոռուպցիայի եւ դատական համակարգի անկախության հետ, որպեսզի ԵՄ բյուջեի միջոցները չյուրացվեն, վճարումները կարող են ապաարգելափակվել։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս