01:08:31 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Բաքուն պատրաստ է կարգավորել հարաբերությունները ՀՀ հետ. Բայրամովը պայմաններ է նշել

    15:07 14 Հոկտեմբեր 2021

    Բաքուն պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ «տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելով, ինչպես նաև Հարավային Կովկասում բոլոր հաղորդակցման ուղիների բացմանը»: Մինսկում ԱՊՀ անդամ երկրների ԱԳ նախարարներիվ խորհրդի նիստի ժամանակ այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

    «Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ միջազգային իրավունքի սկզբունքները հարգելով, մասնավորապես՝ պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը հարգելով»,- ասել է նա:

    Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը Հայաստանին «կոչ է անում սկսել սահմանազատման և սահմանագծման գործընթացը»: Նրա գնահատմամբ՝ հաղորդակցական ուղիների բացումն օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր պետություններին և կուժեղացնի Հարավային Կովկասի դերը միջազգային տրանսպորտային նախագծերում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս