09:48:37 -6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Թուրքական ապրանքների սահմանափակումները վերացնելիս կառավարությունն առաջնորդվեց քաղաքական նկատառումներով. Վահան Քերոբյան

    13:20 12 Հունվար 2022

    «Երբ կառավարությունը որոշեց, որ պետք է հանվեն թուրքական ապրանքների սահմանափակումները, այդտեղ առաջնորդեց քաղաքական նկատառումները»,- ԱԺ-ում տված ճեպազրույցի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

    Նրա նշեց, որ որպես տնտեսության համար պատասխանատու մարմին, նախարարությունը պետք է ուշի-ուշով հետևի և պաշտպանի այն ընկերություններին, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում են բացվել՝ թուրքական ապրանքների ներմուծման սահմանափակումների շնորհիվ:

    «Պետք է այնպես անենք, որ իրենց այսպես ասած կայացումը չվտանգվի և նրանք նորից ստիպված չլինեն դուրս չթռնել շուկայից»,- ասաց էկոնոմիկայի նախարարը և հավելեց. «Մենք հետևելու ենք իրավիճակին և եթե տեսնենք, որ խնդիրներ կան, այդ ներդրողների բիզնեսներ վտանգված են և նրանք այնքան չեն կայացել, որպեսզի կարողանան մրցակցել թուրքական ապրանքներ ներկրողների հետ, ապա մենք անպայման որոշակի ծրագրեր կներդնենք, որպեսզի պաշտպանենք նրանց»։:

    Քերոբյանը շեշտեց, որ ինքն անձամբ կողմնակից է եղել արգելքի երկարացմանը և տեղեկացրեց, որ հնարավոր է եղել թուրքական ապրանքների ներմուծման արգելքը երկարացնել, բայց քանի որ կառավարությունը կոլեգիալ մարմին է, միասին այդպիսի որոշում են կայացրել:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս